Թեժ գիծ +37410 511 211

Մամուլը մեր մասին

Կոնվերս Բանկը բարելավել է ոսկու գրավով վարկավորման ակցիայի պայմանները

13.12.2017

Banks.am

Կոնվերս Բանկը վերանայել է ոսկու գրավադրմամբ վարկավորման ակցիայի պայմանները՝ զուգահեռաբար հանդես գալով եւս մեկ առաջարկով:

Դրա շրջանակում հաճախորդները հնարավորություն կունենան ստանալու ոսկու գրավադրմամբ դրամային վարկեր՝ մինչեւ երեք ամիս ներառյալ ժամկետով եւ 9% տարեկան տոկոսադրույքով, ինչպես նաեւ 3-6 ամիս ներառյալ ժամկետով եւ 10% տարեկան դրույքաչափով:

"Հաշվի առնելով ոսկու գրավադրմամբ վարկավորման նկատմամբ պահանջարկը եւ այդ վարկատեսակի հասանելիությունը մեծ թվով մարդկանց, բանկը երկարաձգել է համապատասխան ակցիայի ժամկետը, ինչպես նաեւ վերանայել վարկավորման պայմանները՝ նվազեցնելով տոկոսադրույքը: Ակցիայի շրջանակում Կոնվերս Բանկն իր հաճախորդներին է առաջարկում ոսկու գրավով վարկերի համար ամենամրցունակ պայմաններից մեկը",- ասված է հաղորդագրությունում:

Մասնավորապես, բանկում տեղեկացրել են, որ վարկը տրամադրվում է ոսկու գնահատված արժեքի մինչեւ 120%-ի չափով: Վարկավորման առավելագույն գումարը 7 մլն դրամ կամ դրան համարժեք արտարժույթ է, ժամկետը՝ մինչեւ 3 տարի: Ակցիայի շրջանակում սպասարկման ամենամսյա հավելյալ վճարներ չեն նախատեսվում:

Ակցիան գործելու է մինչեւ 2018թ. հունվարի 31-ը:

← Վերադառնալ ցուցակին