Banks.am Կոնվերս Բանկը գործարկել է Shopping Card վճարային քարտը
08.11.2017

Banks.am
Կոնվերս Բանկը գործարկել է Shopping Card վճարային քարտը, որը հատուկ մշակվել է գնումների իրականացման համար:
"Shopping Card-ը Հայաստանում նմանը չունեցող վարկային քարտ է, որը հատուկ մշակվել է գնումների իրականացման համար եւ հաճախորդներին է տրամադրվում անվճար: Այն թույլ է տալիս բանկի գործընկերային ցանցից գնել ցանկացած ապրանք՝ օգտվելով 0% տարեկան տոկոսադրույքով վարկային սահմանաչափի հնարավորությունից՝ գնումն իրականացնելով անկանխիկ եղանակով",- ասել է Կոնվերս Բանկի Մանրածախ բիզնեսի գծով տնօրեն Գրիգորի Բաղդասարյանը:
Ինչպես նշել են բանկում, վարկային սահմանաչափի առավելագույն գումարը 2 մլն դրամ է, առավելագույն ժամկետը՝ 36 ամիս:
"Վարկավորման որոշումը կայացվում է՝ հիմնվելով սքորինգի ավտոմատ համակարգի կողմից հաճախորդի անհատական տվյալների մշակման արդյունքում ստացված պատասխանի հիման վրա, 15 րոպեում: Դրական որոշման կայացման դեպքում հաճախորդն անմիջապես տեղում ստանում է պահանջվող ապրանքի ձեռքբերման համար անհրաժեշտ վարկային քարտը",- ընդգծել է Գրիգորի Բաղդասարյանը:
Բանկում տեղեկացրել են, որ իրենց գործընկերային ցանցում ներկայում ընդգրկված են "Էլդորադո", "Կոալա", "ԷՍ Կահույք" եւ "Բիանկի" խանութները, եւ նրանց թիվը հետագայում ավելանալու է:
Հղում՝ http://www.banks.am/am/news/newsfeed/14658