Թեժ գիծ +37410 511 211

Մամուլը մեր մասին

Կոնվերս Բանկը վերանայել է հիփոթեքային վարկավորման պայմանները

18.10.2017

Banks.am

Կոնվերս Բանկը վերանայել է "Մատչելի բնակարան երիտասարդներին" ծրագրի շրջանակում վարկավորման պայմանները՝ նվազեցնելով տոկոսադրույքը եւ երկարաձգելով ժամկետը:

"Կոնվերս Բանկը կարեւորում է երիտասարդ ընտանիքների համար վարկավորման լավագույն պայմանների ստեղծումը, երիտասարդների համար հասանելի, մատչելի պրոդուկտների գործարկումը՝ պարբերաբար հանդես գալով շահավետ առաջարկներով: "Մատչելի բնակարան երիտասարդներին" ծրագրի շրջանակում վարկավորման տոկոսադրույքի վերանայմամբ բնակարանի ձեռքբերումը հասանելի է դառնում ավելի մեծ թվով երիտասարդների",- ասել է Կոնվերս Բանկի Վարկավորման բաժնի պետ Տարոն Հովսեփյանը:

Մասնավորապես, ծրագրի շրջանակում բանկն առաջարկում է առավելագույնը 17,5 մլն դրամի, մարման մինչեւ 20 տարի ժամկետով վարկեր՝ 8,5% տարեկան դրույքաչափով: Տոկոսադրույքը կիրառվում է Հայաստանի ամբողջ տարածքում: Երեւանում վարկավորման տոկոսադրույքը սուբսիդավորվում է 2%-ով, մարզերում՝ 4%-ով:

Կոնվերս Բանկում վերանայվել է նաեւ "Ազգային հիփոթեքային ընկերության" ֆինանսավորմամբ իրականացվող բնակարանային միկրովարկերի տոկոսադրույքը: Այն ներկայում տարեկան 12% է՝ նախկին 13%-ի փոխարեն:

Հղում՝ http://www.banks.am/am/news/newsfeed/14574

← Վերադառնալ ցուցակին