Թեժ գիծ +37410 511 211

Մամուլը մեր մասին

Կոնվերս Բանկը մասնակցել է "Արմենիա Էքսպո 2017"-ին

11.09.2017

Banks.am

Կոնվերս Բանկը մասնակցել է "Արմենիա Էքսպո 2017" ամենամյա ցուցահանդեսին՝ պոտենցիալ եւ գործող հաճախորդներին ներկայացնելով իր ծառայությունները:

Ինչպես հայտնել են բանկում, տաղավարի հյուրերն ու այցելուները ծանոթացել են Կոնվերս Բանկի կողմից առաջարկվող հիփոթեքային, էներգախնայողական, ՓՄՁ, ավտոմեքենաների ձեռքբերման եւ ուսանողների վարկավորման պայմաններին, ինչպես նաեւ տեղեկատվություն ստացել "Կոնվերս Քվոտա" եւ բոնուսային ծառայությունների վերաբերյալ:

"Մենք հավասարապես կարեւորում եւ գնահատում ենք յուրաքանչյուր հաճախորդի: Տաղավարում ներկայացված պրոդուկտներն ու ծառայություններն ընտրելիս հաշվի ենք առել ամենատարբեր նախասիրությունների եւ տարիքի անձանց պահանջները:

Կոնվերս Բանկի տաղավար այցելուների քանակը վկայում էր այն մասին, որ բանկի առաջարկները պահանջված են ու գրավիչ: Այցելուներն այստեղ ոչ միայն ծանոթացել են բանկի պրոդուկտներին, այլեւ, անհրաժեշտության դեպքում, համապատասխան խորհրդատվություն կամ հարցերի պատասխաններ ստացել բանկի աշխատակիցներից",- ասված է հաղորդագրությունում:

Հղում՝ http://www.banks.am/am/news/newsfeed/14378

← Վերադառնալ ցուցակին