Yell Extreme Park-ի երկրորդ տարեդարձը Կոնվերս Բանկի հովանավորությամբ
22.08.2017
Արմինֆո
Օգոստոսի 19-ին` Կոնվերս Բանկի հովանավորությամբ, Ենոքավանում տեղի է ունեցել Yell Extreme Park-ի հիմնադրման երկրորդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառում:
Միջոցառման շրջանակներում հյուրերը հնարավորություն են ստացել օգտվել զիփլայնից ու հսկայական ճոճարաններից, ինչպես նաև՝ թռչել պարապլանով, մասնակցել էքստրեմալ խաղերի։ Իսկ տոնակատարությունն ավարտվել է համերգային ծրագրով, որի ընթացքում ելույթներով հանդես են եկել DJ Բիթմանը, Արամ MP3-ը, P5P խումբն ու "Նեմրա" ռոք խումբը: Իր Սթենդ ափ շոուն է ներկայացրել Հայկ Պետրոսյանը:
Տոնական միջոցառման շրջանակներում հյուրերին անակնկալ էր պատրաստել նաև Կոնվերս Բանկը` պարգևներ սահմանելով Գլխավոր հովանավորի հայտարարած մրցույթում հաղթողների համար: Բացի այդ, մրցույթում մրցանակային տեղեր զբաղեցրածների համար նվեր էր նախապատրաստել Yell Extreme Park-ը` նրանց նվիրելով զիփլայնից անվճար օգտվելու քարտեր:
Կայքի հղում՝ http://finport.am/full_news.php?id=31063&lang=1