Թեժ գիծ +37410 511 211

Մամուլը մեր մասին

Շահավետ առաջարկներ Կոնվերս Բանկից

16.06.2017

Aysor.am

Տարեսկզբից զգալիորեն աճել են Ազգային հիփոթեքային ընկերության ֆինանսավորմամբ և "Մատչելի բնակարան երիտասարդներին" ծրագրի շրջանակներում Կոնվերս Բանկի վարկավորման ծավալները:

Մասնավորապես, հունիսի 1-ի դրությամբ "Մատչելի բնակարան երիտասարդներին" ծրագրի շրջանակներում վարկավորման պորտֆելը աճել է 29,7 տոկոսով, Ազգային հիփոթեքային ընկերության էներգաարդյունավետ վարկավորման պորտֆելը՝ 15,5 տոկոսով, իսկ Անշարժ գույքի ձեռքբերման, կառուցապատման և նորոգման վարկավորման պորտֆելը՝ 9,1 տոկոսով:

Վարկավորման նման աճը հնարավոր է դարձել Կոնվերս Բանկի կողմից առաջարկվող վարկավորման մրցունակ պայմանների շնորհիվ: Մասնավորապես, "Մատչելի բնակարան երիտասարդներին" ծրագրի շրջանակներում բանկը տրամադրում է առավելագույնը 17,5 մլն դրամի վարկեր՝ մարման մինչև 15 տարի ժամկետով և 9 տոկոս տարեկան տոկոսադրույքով, որից Երևանում սուբսիդավորվում է 2 տոկոսը, մարզերում՝ 4 տոկոսը:

Զուգահեռաբար, Ազգային հիփոթեքային ընկերության ֆինանսավորմամբ հաճախորդներին տրամադրվում են առավելագույնը 25 մլն դրամի չափով վարկեր՝ առավելագույնը 20 տարի ժամկետով և 11 տոկոս տարեկան դրույքաչափով:

Ազգային հիփոթեքային ընկերության ֆինանսավորմամբ վարկավորումը հնարավորություն է ընձեռում բարելավել բնակարանային պայմանները, բնակարանի ջերմամեկուսացմամբ անցնել էներգախնայողության, ինչպես նաեւ ձեռք բերել էներգաարդյունավետության դաս ունեցող (A+-ից բարձր) կենցաղային տեխնիկա:

Կայքի հղում՝  http://www.aysor.am/am/

← Վերադառնալ ցուցակին