Թեժ գիծ +37410 511 211

Մամուլը մեր մասին

ConverseQvota` ամառային հանգստի կազմակերպման լավագույն տարբերակը

14.06.2017

Tert.am

Կոնվերս Բանկն առաջարկում է ամառային հանգստի կազմակերպման լավագույն տարբերակը՝ ConverseQvota ծառայության գործարկմամբ Բանկի քարտապանների համար ընդլայնելով վարկային գծի/սահմանաչափի օգտագործման հնարավորությունները:

"Հայաստանում սա աննախադեպ առաջարկ է, որը թույլ է տալիս սպասարկման և առևտրի ոլորտներում բանկի գործընկերային ցանցում վարկային քարտով իրականացնել շահավետ գնումներ՝ դրանց դիմաց վճարելով աստիճանաբար, առանց տոկոսագումարի կամ միջնորդավճարի: Մասնավորապես, ConverseQvota ծառայության շրջանակում հաճախորդների վարկային գծից/սահմանաչափից առանձնացվելու է գնված ապրանքի կամ ծառայության արժեքի չափով գումար և ձևակերպվելու է որպես մարման մինչև 12 ամիս ժամկետով անտոկոս վարկ: Գնված ապրանքի արժեքը մարվելու է վարկավորման ժամկետի ընթացքում՝ հավասարաչափ վճարումներով՝ հաճախորդներին հնարավորություն ընձեռելով միանգամից մեծ գումար չվճարելով` օպտիմալացնել ծախսերը և պլանավորել ընտանեկան բյուջեն",- նշել են բանկում՝ ընդգծելով, որ վարկի սպասարկման ժամանակահատվածում գնված ապրանքի արժեքի նկատմամբ տոկոսագումար չի հաշվարկվելու:

Զուգահեռաբար, վարկային սահմանաչափից ծախսված միջոցներն ավտոմատ համալրվելու են գնված ապրանքի կամ ծառայության արժեքի ամսական մարման չափով:

Բանկում ընդգծել են, որ ConverseQvota ծառայության ներդրման առաջին փուլում Կոնվերս Բանկի վարկային սահմանաչափ/գիծ ունեցող քարտապանները հնարավորություն կստանան օգտվել "Վիզա Կոնկորդ", "Տաթև", "Լիբերթի" և "Գասա", "Սպուտնիկ" տուրիստական գործակալությունների և Fly Dubai ավիաընկերության ծառայություններից և շահավետ պայմաններով գնել ուղեգիր, ավիատոմս, ներգնա ու արտագնա տուրիստական փաթեթ:

"Ներկայում բանակցություններ են ընթանում սպասարկման և ծառայությունների ոլորտներում գործընկերային ցանցի ընդլայնման և հաճախորդներին ավելի համապարփակ ծառայությունների մատուցման ուղղությամբ: Առաջիկա օրերին ConverseQvota ծառայության գործընկեր կազմակերպությունների ցանկը կհամալրի "Արմենիա" ավիաընկերությունը",- ամփոփել են բանկում:

Կայքի հղում՝ http://www.tert.am/am/news/2017/06/14/Converse/2402043

← Վերադառնալ ցուցակին