Թեժ գիծ +37410 511 211

Մամուլը մեր մասին

Երեխաների պաշտպանության միջազգային օրը Կոնվերս Բանկում բացվեց "Էօրնեկեան հանրակրթական դպրոցի" սաների նկարչական աշխատանքների ցուցահանդեսը

05.06.2017

Արմինֆո

Հունիսի մեկին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ, Կոնվերս Բանկի Գլխամասային գրանսենյակում բացվեց Հայաստանի Առաքելական սուրբ Եկեղեցու "Էօրնեկեան հանրակրթական դպրոցի" սաների նկարչական աշխատանքների ցուցահանդեսը:

"Ցուցահանդեսում ներկայացված են Հայաստանի լավագույն կրթօջախներից մեկի՝ Էջմիածնի Էօրնեկեան դպրոցի և Հայորդաց Տան 25 սաների գեղանկարչական աշխատանքները: Դրանցում լավագույնս արտացոլված է պատանի նկարիչների գունեղ ու լուսավոր ներաշխարհը, հավատն ապագայի նկատմամբ: Անկախ թեմայի ընտրությունից՝ հոգևոր թեմատիկա, բնանկար, դիմանկար և այլն, աշխատանքները աչքի են ընկում գունային հարուստ էլևէջներով, աշխարհընկալման պարզությամբ ու անմիջականությամբ: Երեխաների գործերը սեր են ճառագում, գունավորում և ավելի պայծառ դարձնում մեր Բանկը", - իր խոսքում ասաց Կոնվերս Բանկի գործադիր Տնօրենի տեղակալ Գոհար Հարությունյանը:

Նա նշեց, որ հիմնադրման պահից ի վեր՝ արդեն ավելի քան 10 տարի, Էօրնեկեան դպրոցի սաները, նրանց համար որակյալ կրթության ապահովմանը առնչվող խնդիրները միշտ եղել են արգենտինահայ գործարար, բարերար Էդուարդո Էռնեկյանի ուշադրության կենտրոնում, որի ֆինանսական աջակցությամբ ներկայում կառուցվում է դպրոցի նոր մասնաշենքը:

"Երեխաների նկատմամբ հոգածությունը, նրանց համար դաստիրակության և կրթության լավագույն պայմանների ստեղծումը միշտ էլ եղել է Էդուարդո Էռնեկյանի կողմից կառավարվող ընկերությունների խմբի անդամ հանդիսացող Կոնվերս Բանկի ուշադրության կենտրոնում: Այնպես որ, սա 2017-ին՝ երեխաներին նվիրված առաջին նախաձեռնությունը չէր: Բանկը պարբերաբար աջակցություն է ցուցաբերում առողջական խնդիրներ ունեցողներին, մանկատների սաներին ու տարբեր դպրոցների՝ վստահությամբ, որ բոլոր երեխաները, անկախ սոցիալական կամ առողական վիճակից, անհոգ մանկության իրավունք ունեն",- իր խոսքը եզրափակեց Գոհար Հարությունյանը:

Նշենք, որ Երեխաների պաշտպանության օրվան նվիրված միջոցառումների շրջանակներում՝ մայիսի 31-ին, Բանկի աշխատակիցները այցելել են Արզնի 1 առողջարան, որտեղ "Երազ" հիմնադրամի աջակցությամբ մեկշաբաթյա ճամբար է կազմակերպվել շաքարային դիաբետով հիվանդ երեխաների համար: Բանկի աշխատակիցների հետ առողջարան էին այցելել նաև մանուկների սիրելի մուլտհերոսներ, ծաղրածուներ՝ իրենց կատակներով, խաղերի ու պարերի շնորհիվ փոքրիկներին պարգևելով ուրախ ու անմոռանալի տոն:

Նախորդ տարի ևս հունիսի 1-ին Կոնվերս Բանկը թեստ-երիզներ էր հանձնել "Մուրացան " հիվանդանոցում բուժվող շաքարային դիաբետով հիվանդ երեխաներին:

Կայքի հղում՝ http://finport.am/full_news.php?id=29978&lang=1

← Վերադառնալ ցուցակին