Banks.am Կոնվերս Բանկն ակցիա է գործարկել
12.05.2017

Banks.am
Կոնվերս Բանկը գործարկել է ակցիա՝ բանկում գործող բոլոր արագ դրամական փոխանցումների համակարգերով (Converse Transfer, Unistream, Anelik, Money Gram, Interexpress, Best) արտերկրից պարբերաբար գումար ստացող հաճախորդների համար:
"Արագ փոխանցումների համակարգերով պարբերաբար արտերկրից գումար ստացող հաճախորդներին Կոնվերս Բանկն առաջարկում է ստացված արտարժույթը փոխանակել իր մասնաճյուղերում արտոնյալ՝ ավելի բարձր փոխարժեքով: Մինչեւ հուլիսի 31-ը դոլարը կփոխարկվի բանկում գործող կանխիկի առքի փոխարժեքից 1, եվրոն՝ 2 դրամով, իսկ ռուբլին՝ 10 լումայով ավելի բարձր փոխարժեքով",- հայտնել են բանկում՝ հավելելով, որ ակցիայի շրջանակում հաճախորդներին ԱրՔա կամ Visa Electron Trasnfer քարտ է տրամադրվելու առանց սպասարկման վճարի:
Բացի այդ, ակցիայի շրջանակում Converse Transfer համակարգով արտասահմանից փոխանցումներ ստացած հաճախորդներին է առաջարկվելու մինչեւ 500 հազ. դրամի չափով վարկային սահմանաչափ:
"Ակցիայի ավարտից հետո բանկի միջոցով Converse Transfer համակարգով արտասահմանից փոխանցում ստացած հաճախորդների համար կազմակերպվելու է խաղարկություն, որի ընթացքում խաղարկվելու են երկու անձի համար ուղեգիր ԱՄԷ, iPhone7 եւ դրամական ու իրային շահումներ",- ամփոփել են բանկում: