Թեժ գիծ +37410 511 211

Մամուլը մեր մասին

Tert.am "ConverseQvota" Կոնվերս Բանկն ընդլայնում է վարկային գծի սահմանաչափի օգտագործման հնարավորությունները

11.04.2017

Tert.am

Կոնվերս Բանկը գործարկում է նոր՝ "ConverseQvota" ծառայությունը՝ Բանկի քարտապանների համար ընդլայնելով վարկային գծի/ սահմանաչափի օգտագործման հնարավորությունները:

"Հայաստանում սա աննախադեպ առաջարկ է, որը թույլ է տալիս սպասարկման և առևտրի ոլորտներում Բանկի գործընկերային ցանցում վարկային քարտով իրականացնել շահավետ գնումներ՝ դրանց դիմաց վճարելով աստիճանաբար, առանց տոկոսագումարի կամ միջնորդավճարի:

Մասնավորապես, "ConverseQvota" ծառայության շրջանակում հաճախորդների վարկային գծից/սահմանաչափից առանձնացվելու է գնված ապրանքի կամ ծառայության արժեքի չափով գումար և ձևակերպվելու մարման մինչև 12 ամիս ժամկետով անտոկոս վարկի: Գնված ապրանքի արժեքը մարվելու է վարկավորման ժամկետի ընթացքում՝ հավասարաչափ վճարումներով՝ հաճախորդներին հնարավորություն ընձեռելով միանգամից մեծ գումար չվճարելով օպտիմալացնել ծախսերը և պլանավորել ընտանեկան բյուջեն",- ասացին Բանկում՝ ևս մեկ անգամ շեշտելով, որ վարկի սպասարկման ժամանակահատվածում գնված ապրանքի արժեքի նկատմամբ տոկոսագումար չի հաշվարկվելու:

Զուգահեռաբար, վարկային սահմանաչափից ծախսված միջոցներն ավտոմատ համալրվելու են գնված ապրանքի կամ ծառայության արժեքի ամսական մարման չափով:

"ConverseQvota" ծառայության ներդրման առաջին փուլում Կոնվերս Բանկի վարկային սահմանաչափ/գիծ ունեցող քարտապանները հնարավորություն կստանան օգտվել Վիզա Կոնկորդ, Տաթև, Լիբերթի և Գասա տուրիստական գործակալությունների ծառայություններից և շահավետ պայմաններով գնել ուղեգիր, ավիատոմս կամ տուրիստական փաթեթ:

"Ներկայում բանակցություններ են ընթանում սպասարկման և ծառայությունների ոլորտներում գործընկերային ցանցի ընդլայնման և հաճախորդներին ավելի համապարփակ ծառայությունների մատուցման ուղղությամբ",- եզրափակեցին Բանկում:

Կայքի հղում՝ http://www.tert.am/am/news/2017/04/10/Converse/2337130

← Վերադառնալ ցուցակին