Կոնվերս Բանկը հայ նկարչուհիների աշխատանքների ցուցահանդես կանցկացնի
06.03.2017

Կոնվերս Բանկի գլխավոր գրասենյակում այսօր՝ Կանանց տոնին ընդառաջ, հայ ժամանակակից նկարչուհիների աշխատանքների ցուցահանդես կբացվի:
Ինչպես հայտնել են բանկում, ցուցահանդեսն Էռնեկյան խմբի երկու կառույցների՝ "Զվարթնոց" օդանավակայանի եւ Կոնվերս Բանկի համատեղ նախագիծ է, իսկ ցուցանմուշները տրամադրել են օդանավակայանի ցուցասրահից:
"Կոնվերս Բանկը շնորհավորում է բոլոր կանանց՝ գարնանային գեղեցիկ տոների՝ մարտի 8-ի եւ ապրիլի 7-ի կապակցությամբ, եւ իր բոլոր հաճախորդներին հնարավորություն տալիս օգտվել բանկի ծառայություններից եւ զուգահեռաբար հաղորդակից լինել հայ ժամանակակից գեղանկարչությանն ու կիրառական արվեստին",- ասված է հաղորդագրությունում:
Ցուցահանդեսը կտեւի մեկ ամիս եւ ամբողջ ընթացքում բաց կլինի բոլոր ցանկացողների համար:
Բանկում տեղեկացրել են, որ ցուցահանդեսի բացմանը Կոմիտասի երգերի կատարումներով հանդես կգա "Այ Վուեյ" համույթը: