Կոնվերս Բանկի աջակցությամբ Երեւանում իսպանական համերգ կանցկացվի
06.03.2017
Կոնվերս Բանկը կհովանավորի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի` մարտի 10-ին կկայանալիք համերգը:
Ինչպես հայտնել են բանկում, նախագծի շրջանակում հայ ունկնդրին կներկայացվի իսպանական երաժշտություն. որպես մենակատար հանդես կգա ֆլեյտահար Սարա Ուրենյա Կաբրերան (Իսպանիա), իսկ համերգի խմբավարն է Խուան Անտոնիո Ռամիրեսը (Իսպանիա):
"Կոնվերս Բանկը միշտ էլ կարեւորել է մշակութային միջոցառումների հովանավորությունը՝ մշտապես հայ ունկնդրին ներկայացնելով աշխարհահռչակ կատարողների ելույթներ: Բանկն Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ համագործակցության մեծ փորձ ունի: Մեր աջակցությամբ են Հայաստանում հանդես եկել այնպիսի հանրահայտ երաժիշտ կատարողներ, ինչպիսիք են Ռաուլ Բարբոզայի տրիոն եւ Կառլոս Բուենոն",- ասված է հաղորդագրությունում:
Բանկում ընդգծել են, որ Խուան Անտոնիո Ռամիրեսն իր սերնդի լավագույն դիրիժորներից մեկն է, որն առավելապես հայտնի է իսպանական բազմաժանր երաժշտության կատարումներով: