Թեժ գիծ +37410 511 211

Մամուլը մեր մասին

Կոնվերս Բանկը բարելավել է ոսկու գրավադրմամբ վարկավորման պայմանները

10.02.2017

 Banks.am

Կոնվերս Բանկը բարելավել է ոսկու գրավով ապահովված դրամային վարկերի եւ արտարժույթով չվերականգնվող սահմանաչափով վարկային քարտերի տրամադրման պայմանները՝ գործարկելով ակցիա:

"Մենք բարելավում են ոսկու գրավադրմամբ վարկավորման պայմանները՝ հանդես գալով աննախադեպ առաջարկով: Մասնավորապես, ակցիայի շրջանակում Կոնվերս Բանկը երկարաձգում է վարկավորման ժամկետը՝ սահմանելով մինչեւ 36 ամիս: Վարկերը տրամադրվում են՝ սկսած 8% տարեկան դրույքաչափի, ոսկու գնահատված արժեքի մինչեւ 130%-ի չափով",- ասված է հաղորդագրությունում:

Բանկում նշել են, որ փոփոխությունները վերաբերում են նաեւ բանկի գործող հաճախորդներին:

Ակցիան գործում է փետրվարի 8-ից մարտի 31-ը ներառյալ:

Կայք՝ http://www.banks.am/am/news/newsfeed/13325/

← Վերադառնալ ցուցակին