Թեժ գիծ +37410 511 211

Մամուլը մեր մասին

Կոնվերս Բանկը երկու ակցիա է գործարկել

09.02.2017

Banks.am

Կոնվերս Բանկը Սբ Սարգսի եւ Սբ Վալենտինի տոների կապակցությամբ գործարկել է երկու ակցիա:

Ինչպես հայտնել են բանկում, փետրվարի 11-14-ը ներառյալ, օգտվելով բանկի գործընկերների ցանցի (այդ թվում` Tiziano սրճարանի, Food on Wood-ի, TAO Chinese and Japanese Cuisine-ի, Yeraz Lounge-ի, Thomas Smokey Ribs Bar-ի, Green Bean-ի) ծառայություններից եւ վճարելով POS-տերմինալներով, քարտապանները կստանան գործարքների գումարի 20%-ի չափով հետ վերադարձ:

Բացի այդ, փետրվարի 6-14-ը ներառյալ, այցելելով բանկի մասնաճյուղեր, հաճախորդները հնարավորություն կունենան անվճար ստանալ MasterCard Standard/Woman’s Card պլաստիկ քարտ:

"Կոնվերս Բանկի թիմը վստահ է, որ սերն է ամենայն լավի, լուսավորի, առաջընթացի սկիզբը: Մենք շնորհավորում ենք բոլորին Սիրո տոների կապակցությամբ եւ առաջարկում օգտվել բանկի գործարկած ակցիաների ընձեռած հնարավորություններից՝ Սիրո տոնը նշելով սիրելիների հետ՝ հաճելի մթնոլորտում ու շահավետ պայմաններով",- նշել են բանկում:

Կայք՝ http://www.banks.am/am/news/newsfeed/13320/ 

← Վերադառնալ ցուցակին