Կոնվերս Բանկը գործարկել է Visa Virtual Account քարտը
03.02.2017

Banks.am
Կոնվերս Բանկն առցանց գնումներ նախընտրող իր հաճախորդների համար գործարկել է նոր սերնդի VISA վիրտուալ քարտ՝ Visa Virtual Account:
Բանկում նշել են, որ Visa Virtual Account-ը հնարավորություն է տալիս կատարել անվտանգ առցանց գնումներ եւ վճարումներ՝ խուսափելով պլաստիկ քարտերին առնչվող ռիսկերից, ինչպես նաեւ գնորդին ազատելով պլաստիկ բանկային քարտ ունենալու անհրաժեշտությունից:
"Visa Virtual Account-ը նախընտրողներին ֆիզիկական քարտի փոխարեն տրվում է առցանց հաշիվ եւ քարտային տվյալներ, որոնց մուտքագրմամբ կարելի է կատարել առցանց վճարումներ ինտերնետ խանութներում: Քարտն ունի օրական օգտագործման սահմանաչափ, որը հաճախորդը հնարավորություն ունի փոփոխել՝ նվազեցնելով ռիսկերը: Այն ապահով է, դեբետային, հեշտ կառավարվող եւ մատչելի՝ երեք տարվա սպասարկման վճարը ընդամենը 1000 ՀՀ դրամ է",- նշել են բանկում:
Visa Virtual Account քարտը կարելի է կառավարել ինտերնետ բենքինգի միջոցով` կատարելով փոխանցումներ եւ դիտելով շարժերն ու մնացորդները:
Բանկում տեղեկացրել են, որ կատարված գործարքների շարժին եւ մնացորդին առցանց հետեւելու նպատակով քարտային տվյալները կարելի է նաեւ գրանցել Arca.am համակարգում:
Visa Virtual Account-ը կարելի է պատվիրել դրամ, դոլար, եվրո եւ ռուբլի արժույթներով: