Թեժ գիծ +37410 511 211

Մամուլը մեր մասին

"Կոնվերս" վերապատրաստման կենտրոնն իր դռները բացեց առաջին ուսանողների համար

27.10.2015

Հոկտեմբերի 23-ին «Կոնվերս» վերապատրաստման կենտրոնն իր դռները բացեց երիտասարդների համար: Առաջին դասը վարեց Կոնվերս Բանկի Գործադիր տնօրեն Տիգրան Դավթյանը:

«Երիտասարդները ցանկացած երկրի հիմնական ուժն են և ապագան, հասարակության առավել դինամիկ, բայց միևնույն ժամանակ առավել խոցելի մասը: Պետք է խրախուսել և աջակցել, ստեղծել բարենպաստ պայմաններ երիտասարդների առաջընթացի համար` կյանքում և կարիերայում», - ասաց Տիգրան Դավթյանը:

«Կոնվերս» վերապատրաստման կենտրոնը հնարավորություն է ընձեռնում ցանկացողներին ստանալ գիտելիքներ և գործնական հմտություններ ֆինանսաբանկային ոլորտում: Դասընթացներին կարող են մասնակցել ԲՈՒՀ-երի ավարտական կուրսերի ուսանողները, բանկային ոլորտում աշխատող մասնագետներն, ինչպես նաև բոլոր նրանք, ովքեր ցանկանում են ձեռք բերել նոր մասնագիտություն:

«Մենք համոզված ենք, որ ֆինանսաբանկային ոլորտում հմուտ ու կրթված կադրերի առկայությունը կհանգեցնի ոչ միայն նշված ոլորտի, այլ նաև Հայաստանի ողջ տնտեսության վերելքի», - ավելացրեց Տիգրան Դավթյանը:

Կենտրոնի դասընթացները վարում են Բանկի պրոֆեսիոնալ և փորձառու աշխատակիցները:

Դասընթացների ավարտին մասնակիցները կստանան հավաստագրեր: Լավագույն արդյունքները ցուցաբերած ուսանողներն անմիջապես կհամալրեն Կոնվերս Բանկի թափուր աշխատատեղերը կամ կընդգրկվեն կադրային ռեզերվում:

«Կոնվերս» վերապատրաստման կենտորնի մասին կարդացեք այս հղումներով՝
 

Lragir.am  - http://www.lragir.am/index/arm/0/economy/view/122314

PanArmenian Net - http://www.panarmenian.net/arm/news/199496/

PanArmenian Net Ֆոտո Ռեպորտաժ - http://www.panarmenian.net/arm/photoset/8374/

Tert.am  - http://www.tert.am/am/news/2015/10/26/converse/1826609

Blognews.am - http://blognews.am/arm/news/313155/

 

← Վերադառնալ ցուցակին