Թեժ գիծ +37410 511 211

Մամուլը մեր մասին

"Ապագայի գույները երեխաների աչքերով" ցուցահանդես՝ Կոնվերս Բանկի հովանավորությամբ

01.06.2013

Այսօր Կոնվերս Բանկը՝ երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ, "Ապագայի գույները" խորագրի ներքո կազմակերպել էր մանկական նկարների ցուցահանդես: Ցուցահանդեսին, որը տեղի ունեցավ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում, ներկայացված էր մոտ 100 աշխատանք, որոնց հեղինակները 2-ից մինչև 15 տարեկան երեխաներ են ինչպես Երևանից, այնպես և Հայաստանի տարբեր մարզերից: Ինչպես տեղեկանում ենք ընկերության տարածած մամուլի հաղորդագրությունից, ցուցահանդեսին մասնակցելու հրավերը Կոնվերս Բանկը տարածել էր իր Facebook-յան էջի միջոցով:

 Միջոցառմանը մասնակցում էր նաև Կոնվերս Բանկի գործադիր տնօրեն Տիգրան Դավթյանը, ով իր ելույթի խոսքում, մասնավորապես, ասաց. "Ապագայի նկատմամբ մեր վերաբերմունքը կտրուկ կփոխվի, եթե մենք հասկանանք, որ այս Երկիրը մենք ոչ թե ժառանգել ենք մեր նախնիներից, այլ պարտք ենք վերցրել մեր երեխաներից: Մենք մեր յուրաքանչյուր քայլով ոչ միայն պատասխանատու ենք մեր երեխաների առջև, այլև ինքներս շատ բան ունենք նրանցից սովորելու"։ 

"Ցուցահանդեսին մասնակցած երեխաները ստացան խրախուսական նվերներ, ծանոթացան Արամ Խաչատրյանի ստեղծագործական կյանքի մանրամասներին, ինչպես նաև լսեցին մեծանուն կոմպոզիտորի և այլ դասականների վաղ տարիքում գրված ստեղծագործությունները՝ Հայաստանի տարբեր մարզերից ժամանած երաժշտական դպրոցների սաների կատարմամբ: 

Հիշեցնենք, որ հաշվի առնելով, որ այս տարի լրանում է հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 110-ամյակը, Կոնվերս Բանկն իր 20-ամյա հոբելյանական տարվա ծրագրում նախատեսել է մի շարք միջոցառումներ՝ նվիրված աշխարահռչակ հայ կոմպոզիտորի թողած հարուստ երաժշտական ժառանգության պահպանմանն ու տարածմանը",– ասվում է մամուլի հաղորդագրությունում: 

Մանրամասները՝
http://www.banks.am/am/news/newsfeed/8284/

http://www.tert.am/am/news/2013/06/01/converce/

http://www.youtube.com/watch?v=kCXVm556blk&feature=youtu.be 

http://blognews.am/arm/news/57843/apagayi-guynery-erekhaneri-achqerov-cucahandes-konvers-banki--hovanavorutyamb.html#.UaoImcSXKqw.facebook 

← Վերադառնալ ցուցակին