«Կոնվերս բանկը» պարգևատրել է 100.000-րդ քարտապանին
12.04.2013
«Կոնվերս Բանկ»-ում կայացել է հոբելյանական հաճախորդին պարգևատրության արարողություն: Մասնավորապես, ինչպես տեղեկանում ենք բանկի տարածած հաղորդագրությունից, պարգևատրվել է «Կոնվերս Բանկի» 100.000-րդ քարտապանը՝ Բաղդասար Ոսկանյանը: « Կոնվերս Բանկի հոբելյանական հաճախորդ դառնալն ինձ համար շատ հաճելի անակնկալ էր: Բանն այն է, որ աղջիկս էր ինձ համար պատվիրել կից քարտ, որն էլ դարձավ 100.000-երորդը», - ասել է Բաղդասար Ոսկանյանը:
«Կոնվերս Բանկի» գործադիր տնօրենի առաջին տեղակալ Արթուր Հակոբյանը կարևորել
է անկանխիկ գործարքների նշանակությունը վճարահաշվարկային համակարգի զարգացման
գործում: «Մենք անընդհատ աշխատանքներ ենք տանում քարտերի սպասարկման ցանցի
ընդլայնման ուղղությամբ, ինչի շնորհիվ մեր հաճախորդների թվին զուգահեռ շարունակաբար
աճում է նաև Բանկի պլաստիկ քարտերով գործարքներ իրականացնողների քանակը: Սա նաև
վկայում է հաճախորդների կողմից մեր նկատմամբ վստահության ամրապնդման մասին»,- ասել
է պարոն Հակոբյանը:
Մանրամասները՝