Թեժ գիծ +37410 511 211

Մամուլը մեր մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ / Բացվեցին "Կոնվերս» բանկի" "Կապան" եւ "Փոստբանկ Կապան" մասնաճյուղերը:

16.10.2010

Սերժ Սարգսյանը երեկ մասնակցեց նաեւ «Կոնվերսբանկ» ՓԲԸ-ի կողմից Կապան քաղաքում երկու՝ «Կապան» եւ «Փոստբանկ Կապան զրո մեկ» մասնաճյուղերի բացման արարողությանը։ Վերջինը քաղաքացիներին կմատուցի փոստաբանկային ծառայություններ, իսկ «Կապան» մասնաճյուղը իրավաբանական եւ ֆիզիկական անձանց կտրամադրի «Կոնվերսբանկ»-ի կողմից առաջարկվող բանկային ամբողջ փաթեթը։ Միաժամանակ, գործարկվեց նաեւ բանկի տարածաշրջանային օժանդակող գրասենյակը, որը կապահովի մարզում առկա եւ բացվելիք բանկի մասնաճյուղերի գործունեությունը։

«Կոնվերս բանկ»-ի վարչության նախագահ Տիգրան Դավթյանի խոսքերով, իրենք կարեւորում են հանրապետության հեռավոր շրջաններում բանկի ներկայացվածության հանգամանքը, եւ բացվել է մեր երկրի հարավային շրջանում այս բանկի առաջին մասնաճյուղը։ «Հայփոստի» բաժանմունքներում բանկային ծառայությունների մատուցմամբ մի քանի անգամ կթեթեւանա բնակչության բեռը, քանի որ մեկ այցով քաղաքացին կկարողանա օգտվել նաեւ բանկային ծառայությունների փաթեթից»,-ասաց նա։ Առաջիկայում կբացվեն նաեւ Կապանի եւս երեք մասնաճյուղեր։ Փոստային բաժանմունքներում, ավանդական փոստային ծառայություններից բացի, հանրությանը կառաջարկվեն փոստբանկային ծառայություններ, ինչպես նաեւ ֆաքսիմիլային կապ, պատճենահանում, տպագրություն եւ ինտերնետ։ Մինչեւ տարեվերջ նախատեսվում է վերաբացել երեսունհինգ բաժանմունք նաեւ Դիլիջանում, Գյումրիում, Իջեւանում, Ծաղկաձորում։ Առաջիկա հինգ տարիների ընթացքում նախատեսվում է «Հայփոստ»-ի նորացված բաժանմունքների եւ մասնաճյուղերի թիվը հասցնել երկու հարյուր հիսունի, ավելացնել ժամանակակից փոստային օպերատորներին բնորոշ նոր ծառայությունների տեսականին։ Արդյունքում, բացվել են նաեւ մոտ երկու տասնյակ աշխատատեղեր։

«Հայփոստ»-ի գլխավոր գործադիր տնօրեն Արմեն Խաչատրյանի խոսքերով, մինչ այժմ հիմնական բիզնես գործառույթները կենտրոնացված են մայրաքաղաքում, բայց փորձ է արվում դեմքով շրջվել դեպի մարզեր, որ բարձրակարգ եւ որակյալ ծառայությունները մատուցվեն նաեւ մարզային բնակչությանը։

Սյունիքի մարզում աշխատանքային այցի առաջին օրն ավարտելուց հետո, նախագահ Սերժ Սարգսյանը մեկնեց Վայոց ձորի մարզ, որտեղ ծանոթացավ Ջերմուկ քաղաքի զարգացման ծրագրի իրականացման ընթացքին։

http://hhpress.am/

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

← Վերադառնալ ցուցակին