Թեժ գիծ +37410 511 211

Մամուլը մեր մասին

TERT.AM / Սյունիքում երկու բանկային մասնաճյուղեր բացվեցին:

15.10.2010

Սյունիքի մարզկենտրոն Կապանն այսօրվանից «Կոնվերս բանկի» 2 մասնաճյուղ ունի: Կապանում այսօր հանդիսավորությամբ տեղի ունեցավ բանկի մասնաճյուղերի՝ «ՓոստԲանկ Կապան 01»-ի և «Կապան»-ի բացման պաշտոնական արարողությունը։ «ՓոստԲանկ Կապան 01»-ի բացմանը մասնակցեց նաև Սերժ Սարգսյանը:

Այս մասնաճյուղերի բացմամբ` մարզի ազգաբնակչությանը կմատուցվեն փոստաբանկային, իրավաբանական և բանակային ծառայություններ:

«Կոնվերս բանկի» վարչության նախագահ Տիգրան Դավթյանի խոսքով` սա «Կոնվերս բանկի» առաջին մասնաճյուղն է հանրապետության հարավում: Մինչև տարեվերջ նախատեսվում է հանրապետությունում բացել «ՓոստԲանկ»-ի ևս 35 մասնաճյուղ: Ընդհանրապես «Հայփոստ Թրաստ Մենեջմենթ»-ի ծրագրով առաջիկա հինգ տարիներին նախատեսվում է հանրապետությունում «Հայփոստի» նորացված բաժանունքների և մասնաճյուղերի թիվը հասցնել 250-ի:

http://tert.am/am/news/2010/10/15/banks/

TERT.AM

← Վերադառնալ ցուցակին