Թեժ գիծ +37410 511 211

Մամուլը մեր մասին

ԿԱՊԻՏԱԼ / "Կոնվերս բանկի" հաղորդագրությունը

29.07.2009

«Կոնվերս բանկ» ՓԲԸ-ն հպարտությամբ տեղեկացնում է բանկի խորհրդում ԱՄՆ-ից ժամանած նոր անդամների նշանակման մասին:

Երեկ «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ն հայտնել է Խորհրդի կազմում Նյու Յորքից ժամանած երկու կարևոր անդամների նշանակման մասին: Ջոն Տոնելին և Ռոբերտ Սեդրակյանն իրենց պաշտոնները կստանձնեն ՀՀ Կենտրոնական բանկի կողմից իրենց նշանակման հաստատումից անմիջապես հետո:

Ջոն Տոնելին Նյու Յորքի «ՋեյՓի Մորգան Չեյզ Բանկի» ավագ բանկիր է և Միջազգային ծրագրերի ֆինանսավորման բաժնի ղեկավար, ունի միջազգային ֆինանսական ոլորտում ավելի քան 20 տարվա փորձ:

Մինչև «ՋեյՓի Մորգան Չեյզում» աշխատելը նա եղել է «Բեյր Սթերնս ընդ Կո»-ի ավագ գործադիր տնօրեն և Ձևավորվող շուկաների կառուցվածքային ֆինանսավորման բաժնի ղեկավար: Դրանից առաջ նա եղել է Նյու Յորքում գտնվող «Ուոլ Սթրիթ» իրավաբանական ընկերության՝ «Կադվալադեր Վիկերշեմ ընդ Թաֆտ»-ի իրավաբան:

Պարոն Տոնելին բակալավրի կոչում է ստացել Կոլումբիայի համալսարանում, իսկ իրավաբանական կրթությունն ստացել և մագիստրատուրան ավարտել Ֆորդհամի համալսարանում:

Ռոբերտ Սեդրակյանը «Հելիոս Գրուպի»՝ Նյու Յորքում գտնվող մասնավոր ներդրումային ընկերության գործադիր տնօրենն է: Մինչ «Հելիոս Գրուպի» կազմավորումը պրն Սեդրակյանը եղել է «Սանբիմ Օսթեր» ընկերության Գլխավոր ֆինանսական ղեկավարը:

«Սանբիմ Օսթերը» սպառողական ապրանքների միջազգային ընկերություն է, որն ընդգրկված է «Ֆորչըն» ամսագրի 500 ընկերությունների թվում: Նա նաև գլխավոր գործընկեր է եղել «Ջապոնիկա Փարթներսում», որը գնման և ներդրումների ակտիվ գործող ընկերություն է: Դրանից առաջ նա աշխատել է Կալիֆորնիայի «Ֆըրսթ Ինթերսթեյթ» բանկի առևտրային բանկային բաժնում:

Պրն Սեդրակյանը տնտեսագիտության բակալավրի կոչում է ստացել և մագիստրոսի կոչում՝ ֆինանսական ոլորտում, ինչպես նաև միջազգային բիզնես է սովորել Հարավային Կալիֆոռնիայի համալսարանում:

Նշանակման մասին հայտնելիս բաժնետերերը նշել են. «Մեր բանկի համար առաջնային են վստահությունը, անխոցելիությունը և հաճախորդների սպասարկումը: Այդ պատճառով մենք մշտապես իրականացնում ենք ծրագրեր, որոնցով մենք ընկալվում ենք շուկայում որպես Հայաստանի առաջատար բանկերից մեկը, որն ունի անբասիր հեղինակություն: «Ուոլ Սթրիթի» երկու փորձառու մասնագետի նշանակումը՝ որպես մեր բանկի խորհրդի անդամներ, ավելի կբարելավի մեր ղեկավարության և աշխատակազմի պրոֆեսիոնալիզմի որակը և մակարդակը»:

«Պարոն Ջոն Տոնելի և պրն Ռոբերտ Սեդրակյանի նշանակումը՝ որպես «Կոնվերս բանկի» թիմի ավագ անդամներ, նշանակալիորեն կավելացնի բանկի հնարավորությունները և կխթանի իր հաճախորդներին նոր առաջնակարգ ծառայությունների մատուցումը»,- ավելացրել են բաժնետերերը:

Այս նշանակումների մասին Հայաստանի Հանրապետության ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը նկատել է, որ պրն Տոնելիի և պրն Սեդրակյանի նշանակումը դրական են «Կոնվերս բանկի» և օգտակար՝ Հայաստանի բանկային համակարգի համար:

http://cdaily.am/home/paper/2009_07_29/news/13575/

ԿԱՊԻՏԱԼ

← Վերադառնալ ցուցակին