Թեժ գիծ +37410 511 211

Մամուլը մեր մասին

"7 հրաշալի օր Եգիպտոսում" ակցիայի արդյունքում աճել են անկանխիկ գործարքների թիվը

09.03.2009

Մարտի 7-ին Կոնվերս բանկում տեղի ունեցավ "7 հրաշալի օր Եգիպտոսում" ակցիայի խաղարկությունը: "Կոնվերս բանկ" ՓԲԸ-ի և VISA միջազգային վճարահաշվարկային համակարգի հետ համատեղ կազմակերպված ակցիայի արդյունքում արտասահմանում գործարքները քանակապես աճել են 26%-ով, գումարային 20%-ով, իսկ ՀՀ-ում գործարքները քանակապես 26%-ով, իսկ գումարային 40%-ով:

Ակցիայի արդյունքում առավելագույն միավորներ հավաքած 15 քարտապանների միջև անցկացվեց խաղարկություն: Առաջին մրցանակին արժանացած քարտապանը շահեց 2 հոգու համար նախատեսված ուղեգիրը դեպի Եգիպտոս: Երկրորդ մրցանակային տեղը շահեց VISA GOLD վճարային քարտ` 500 000 ՀՀ դրամով, երրորդ տեղը` VISA CLASSIC վճարային քարտ` 150 000 ՀՀ դրամով, չորրորդից տասներորդ տեղերը VISA CLASSIC վճարային քարտեր` 80 000 ՀՀ դրամով: 11-ից 15-րդ տեղերի քարտապաններն արժանացան հետաքրքիր նվերների ու անակնկալների:

"7 հրաշալի օր" ակցիան տևել է դեկտեմբերի 8-ից մինչև փետրվարի 18-ը: Բանկի քարտապաններն այդ ժամանակահատվածում հնարավորություն ստացան VISA քարտեր սպասարկող աշխարհի շուրջ 25 մլն առևտրային կետերում իրականացված անկանխիկ գործարքի յուրաքանչյուր 1000 ՀՀ դրամ գումարի դիմաց ստանալ մեկ բոնուսային միավոր: Ընդ որում` մեկ անկանխիկ գործարքի դիմաց ստացվող առավելագույն բոնուսային միավորը 10-ն էր:

Հիշեցնենք, որ "Կոնվերս բանկը" պարբերաբար անցկացնում է ամենատարբեր ակցիաներ, որոնց արդյունքում հաճախորդներին ոչ միայն առաջարկվում է առավել ուշագրավ պայմաններ, այլև մատուցվում են անակնկալներ ու մրցանակներ:

"Կոնվերս բանկ" ՓԲԸ-ի մասին հավելյալ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել բանկի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ` Լուսինե Մարգարյանին, հեռ. 511 237, էլ. փոստ [email protected].

"Կոնվերս բանկ" ՓԲԸ-ն Հայաստանի առաջատար բանկերից մեկն է: Բանկի հիմնական նպատակն է հասարակության բոլոր խավերին մատուցել համապարփակ,որակյալ,մատչելի և ժամանակակից բանկային ծառայություններ:

"Կոնվերս բանկ" ՓԲԸ-ն ստեղծվել է 1993 թվականին և բանկային գործառնություններ իրականացնելու համար ունի ՀՀ ԿԲ-ի կողմից տրված N57 բանկային լիցենզիան: Բանկի բաժնետերերն են` "Ընդվանսդ Գլոբալ Ինվեսթմենթս" ԷԼԷԼՍԻ-ին` 95% և Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին` 5%:

Բանկն ունի մոտ 550 աշխատակից, բանկի 25 մասնաճյուղերից բաղկացած ցանցն ընդգրկում է Հայաստանի 13 քաղաքները:

http://banker.am/news.php?news_cat_id=8&news_id=3686&lang=1

BANKER.AM

← Վերադառնալ ցուցակին