Թեժ գիծ +37410 511 211

Մամուլը մեր մասին

Պարտատոմսեր` «Կոնվերս բանկից»

12.12.2008

Երեկ «Կոնվերս բանկը» «Մարիոթ-Արմենիա» հյուրանոցում կայացած շնորհանդեսի ժամանակ հայտարարեց իր անվանական, միջնաժամկետ արժեկտրոնային պարտատոմսերի թողարկման առաջին տրանշի տեղաբաշխման մասին:

Տեղաբաշխվող պարտատոմսերի անվանական ծավալը կազմում է 300 միլիոն դրամ, մարման ժամկետը 3 տարի է:

Շնորհանդեսի ժամանակ «Կոնվերս բանկի» գործադիր տնօրեն Արարատ Ղուկասյանը կարեւորել է բանկի մուտքն արժեթղթերի շուկա` այն համարելով բանկի ունիվերսալ փաթեթի ամբողջացում: Նրա խոսքերով. «Մեր հանրապետությունում առաջին անգամ է, որ բանկը պարտատոմսերի թողարկման ծրագրային առաջարկ է անում եւ այն էլ՝ 3 տարի ժամկետով»:

«Կոնվերս բանկի» հասարակայնության հետ կապերի բաժնի տեղեկացմամբ, բոլոր տրանշներով տեղաբաշխված պարտատոմսերը շրջանառվելու են Հայաստանի ֆոնդային բորսայում: Նշենք նաեւ, որ բանկի կողմից թողարկված պարտատոմսերի ընդհանուր անվանական ծավալը կազմում է 1 միլիարդ հինգ հարյուր միլիոն դրամ` 50 հազար հատ, յուրաքանչյուրը 30 հազար դրամ անվանական արժեքով: Պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացվելու է մեկից ավելի տրանշներով: «Կոնվերս բանկի» պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացնում է «Կապիտալ Ասեթ Մենեջմենթ» ընկերությունը:

http://new.aravot.am/am/news/27205/view

ԱՌԱՎՈՏ

← Վերադառնալ ցուցակին