Թեժ գիծ +37410 511 211

Մամուլը մեր մասին

"Կոնվերսն" էլ արժանացավ Եվրոբանկի վարկին

26.11.2008

Վեր­ջին 1 ամ­սում Վե­րա­կա­ռուց­ման և զար­գաց­ման եվ­րո­պա­կան բան­կը (ՎԶԵԲ) երկ­րորդ վար­կա­յին ռե­սուրսն է հատ­կաց­նում հայ­կա­կան բան­կե­րին: Մի քա­նի շա­բաթ առաջ ՎԶԵԲ­-ից վարկ է ստա­ցել «Ակ­բա-Կ­րե­դիտ­-Ագ­րի­կոլ Բան­կը», իսկ երեկ $10 մլն­-ի պայ­մա­նա­գիր կնք­վեց «Կոն­վերս­բան­կի» հետ:

Ար­գեն­տի­նա­հայ գոր­ծա­րար Էդու­ար­դո Էռ­նեկ­յա­նին պատ­կա­նող բան­կը ՎԶԵԲ­-ից ստա­ցած մի­ջոց­ներն ուղ­ղե­լու է փոքր և մի­ջին բիզ­նե­սի վար­կա­վոր­մա­նը: Վար­կե­րը կտ­րա­մադր­վեն տա­րե­կան մի­ջի­նը 16%-ով` 4 տա­րով: «Կոն­վերս ­բան­կի» գոր­ծա­դիր տնօ­րեն Արա­րատ Ղու­կաս­յա­նը լրագ­րող­նե­րին հայտ­նեց, որ վար­կա­յին ռե­սուր­սի առա­ջին չա­փա­քա­նա­կը նա­խա­տե­սում են ստա­նալ ար­դեն 2009թ. հուն­վա­րին:

Կենտ­րո­նա­կան բան­կի նա­խա­գահ Ար­թուր Ջա­վադ­յա­նը, որ մաս­նակ­ցում էր պայ­մա­նագ­րի հան­դի­սա­վոր ստորագրմանը, հեր­թա­կան ան­գամ հա­վաք­ված­նե­րին հա­վաս­տի­աց­րեց, որ Հա­յաս­տա­նի բան­կա­յին հա­մա­կար­գի հետ ամեն ինչ կար­գին է: Նա մաս­նա­վո­րա­պես ասաց, որ հայ­կա­կան բան­կերն այս պա­հին «գե­րի­րաց­վե­լի են», այ­սինքն` վճա­րու­նա­կու­թյան հետ խն­դիր­ներ չու­նեն: ԿԲ նա­խա­գա­հը նաև «ասե­կո­սե­ներ» ան­վա­նեց այն լու­րե­րը, որ առևտրա­յին բան­կե­րը վար­կեր չեն տրա­մադ­րում: Ընդ­հա­կա­ռա­կը, տրա­մադր­վող վար­կե­րի ծա­վա­լը 50%-ով ավե­լա­ցել է:

Սա­կայն լրագ­րող­նե­րից մե­կի հա­մառ հար­ցադր­մա­նը ԿԲ նա­խա­գա­հը ստիպ­ված էր խոս­տո­վա­նել, որ սպա­ռո­ղա­կան վար­կե­րի տրա­մադ­րու­մը կր­ճատ­վել է: Հա­յաս­տա­նի գլ­խա­վոր բան­կի­րը դա բա­ցատ­րեց նրա­նով, որ սպա­ռո­ղա­կան վար­կե­րը «այլ ռիս­կեր» են պա­րու­նա­կում, ուս­տի բան­կե­րը ձգ­տում են դրանք տրա­մադ­րել ոչ թե բո­լո­րին, այլ ընտրան­քա­յին ձևով:

Հիշ­եց­նենք, որ «Կոն­վերս բան­կի» բաժ­նե­տոմ­սե­րի 95%-ը պատ­կա­նում է Advanced Global Investments LLC ընկերու­թյա­նը, որի հիմ­նա­կան բաժ­նե­տե­րը Էդու­ար­դո Էռ­նեկ­յանն է: Մնա­ցած 5%-ի սե­փա­կա­նա­տե­րը Հայ առաքելական եկե­ղե­ցին է: Advanced Global Investments LLC-ն հայտ­նի է նաև նրա­նով, որ վեր­ջերս գնել է «Հայ­փոս­տի» հա­վա­տար­մագ­րա­յին կա­ռա­վա­րիչ՝ PostFinance-International ըն­կե­րու­թյու­նը: Սա նշա­նա­կում է նաև, որ Էռ­նեկ­յա­նը Հա­յաս­տա­նի բան­կա­յին հա­մա­կար­գում հնա­րա­վոր է՝ ներ­կա­յա­նա եր­կու բան­կով, քա­նի որ 2009թ. սկ­սե­լու է գոր­ծել «Փոստ­բան­կը»:

«Կոն­վերս­ բան­կի» գոր­ծա­դիր տնօ­րեն Արա­րատ Ղու­կաս­յա­նը ո՛չ հեր­քեց, ո՛չ էլ հաս­տա­տեց «Կոն­վերս ­բան­կի» և «Փոստ­բան­կի» մի­ա­ձուլ­ման մա­սին շր­ջա­նառ­վող տե­ղե­կատ­վու­թյու­նը՝ «ժա­մա­նա­կը ցույց կտա» պատճառաբանությամբ: Ղու­կաս­յա­նը հեր­քեց այն խո­սակ­ցու­թյուն­նե­րը, որ «Փոստ­բան­կի» ապա­գա աշխատակիցներին պատրաս­տում են իր ղե­կա­վա­րած կա­ռույ­ցում:

http://cdaily.am/home/paper/2008_11_26/news/1041/

ԿԱՊԻՏԱԼ

← Վերադառնալ ցուցակին