Թեժ գիծ +37410 511 211

Ղեկավարներ

Արսեն Գամաղելյան (Տեր Հովել քահանա)
Խորհրդի անդամ


Ծնվել է 1977 թ.-ի դեկտեմբերի 18-ին:
2001թ. աշխատել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնում որպես մշակութային բաժնի պատասխանատու, ինչպես նաև Գարեգին Ա հայագիտական աստվածաբանական կենտրոնի գրադարանավար: 2001-2003թթ. աշխատանքը շարունակել է Գևորգյան հոգևոր ճեմարանում որպես վերակացու: 2003թ.-ին եղել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ֆինանսական բաժնի քարտուղար, իսկ 2004թ.-ից՝ նույն բաժնի հաշվապահ:
Արսեն Գամաղելյանը 1995-2001թթ. սովորել է Գևորգյան հոգևոր ճեմարանում: 2000թ. դեկտեմբերին ձեռնադրվել է սարկավագ: 2002թ. պաշտպանել է ավարտաճառ "Պահլավունիները և նրանց եկեղեցաշինությունը" վերնագրով: 2004-2005թթ. ուսումնասիրել է հաշվապահական հաշվառում: 2007-2008թթ. ուսանել է Էռլանգենի Ֆրիդրիխ-Ալեքսանդր համալսարանում, Գերմանիա` ուսումնասիրելով Միջմշակութային հաղորդակցություն, Ուղղափառությունն այսօր, Մարդաբանությունն ըստ Աստվածաբանության և Բիզնեսի կառավարում (Betriebswirtschaftslehre (BWL) (English: Business Administration) առարկաները: 2010թ. հոկտեմբերին ձեռնադրվել է քահանա:
Տեր Հովել քահանան 2010թ. դեկտեմբերից "Կոնվերս բանկ" ՓԲԸ Խորհրդի անդամ է: