Թեժ գիծ +37410 511 211

Ղեկավարներ

Ելենա-Անա Չեռնատ
Խորհրդի անդամ


Ելենա-Անա Չեռնատը Բիզնեսի կառավարման մագիստրոս է՝ կայունության անցման կառավարում և կիրառական ժամանակակից լեզուներ մասնագիտացումներով։

Ունի ղեկավար պաշտոնների հարուստ փորձառություն այնպիսի եվրոպական բանկերում և ֆինանսական հաստատություններում, այդ թվում` այնպիսի ընկերություններում, ինչպիսիք են National Bank of Greece-ը, Credit Europe Bank Romania-ն, BLIK Romania-ն, Cooperativa de Energie-ն, Tirana Bank-ը, Alior Bank Warsaw, Romania Branch-ը, Banca Romaneasca-ն, Idea Bank Romania-ն, Euroline Retail Services-ը, Bancpost-ը, GE Money Romania-ն, Domenia Credit-ը և Romanian American Enterprise Fund-ը։
Ներկայում պատասխանատու, բարձր պաշտոններ է զբաղեցնում տարբեր բանկերում և ֆինանսական կազմակերպություններում․

  • 2025թ-ից Կոնվերս Բանկի խորհրդի (անկախ) անդամ է
  • 2024թ. օգոստոսից՝ Credit Europe Bank Romania-ի Տնօրենների խորհրդի անկախ անդամ, Վերահսկողության և Ռիսկերի կոմիտեի անդամ,
  • 2024թ. մարտից՝ BLIK Romania-ի Տնօրենների խորհրդի անկախ անդամ,
  • 2019թ. հուլիսից՝ National Bank of Greece-ի Տնօրենների խորհրդի անկախ անդամ, Նորարարության և Կայունության կոմիտեի փոխնախագահ և Ռիսկերի կոմիտեի անդամ,
  • 2023-2024թթ. մարտը Տնօրենների խորհրդի անկախ անդամ պաշտոն է զբաղեցրել Tirana Bank-ում, իսկ Տնօրենների խորհրդի կամավոր անդամի պաշտոն՝ Cooperativa de Energie ընկերությունում:

Տիրապետում է ռումիներեն, անգլերեն, ֆրանսերեն և հունգարերեն լեզուներին։