Թեժ գիծ +37410 511 211

Ղեկավարներ

Մարտին Ֆրանցիսկո Անտրանիկ Էռնեկյան
Խորհրդի անդամ


 Մարտին Ֆրանսիսկո Անտրանիկ Էռնեկյանը ծնվել է 28.11.1978թ.-ին Արգենտինայում:

Կրթություն է ստացել Արգենտինայի Universidad de Belgrano համալսարանում, որտեղ ստացել է տեղեկատվական տեխնոլոգիաների ճարտարագետի կոչում:

Բիզնեսի կառավարման ավելի քան 15 տարվա փորձ ունի տարբեր երկրներում՝ հիմնականում Լատինական Ամերիկայում, ինչպես նաև Եվրոպայում:
Մարտին Ֆրանսիսկո Անտրանիկ Էռնեկյանը Corporacion America Airports-ի Գլխավոր գործադիր տնօրեն և տնօրենների խորհրդի անդամ է, "Corporacion America" խմբի կողմից վերահսկվող օդանավակայաններ շահագործող ընկերությունների տնօրենների խորհդի անդամ։

Տարբեր տարիների ղեկավարել է Ընկերության բազմաթիվ օդանավակայանների գնահատման, ձեռքբերման և կառուցման (կամ վերամոդելավորման) հետ կապված գործընթացներ: