Թեժ գիծ +37410 511 211

Հատուկ պայմաններ ապահովագրական գործակալների համար

 

Հատուկ պայմաններ ապահովագրական գործակալների համար

 Պայմանները տարածվում են 18 - 63 տարեկան ՀՀ քաղաքացի և/կամ ռեզիդենտ այն ֆիզիկական անձանց և անհատ ձեռնարկատերերի վրա, ովքեր հանդիսանում են "Կոնվերս Բանկ" ՓԲԸ-ի (այսուհետ՝ Բանկ) հետ համագործակցող ապահովագրական ընկերությունների (այսուհետ՝ Ընկերություն) կողմից հաստատված ցանկով ապահովագրական գործակալ (այսուհետ՝ Գործակալ) կամ ունեն եկամուտ իրենց ենթակայության ներքո գտնվող Գործակալների վաճառքից:

Քարտի անվանում

Visa Classic, Mastercard Standard

Visa Gold, Mastercard Gold

Քարտի տեսակ

Դեբետային / Հաշվարկային

Համակարգ

Visa / Mastercard

Քարտի գործողության ժամկետ

36 ամիս

Արժույթ

ՀՀ դրամ

Քարտային հաշվի սպասարկման վճար1

500 ՀՀ դրամ ամսական կամ 6,000 ՀՀ դրամ տարեկան

1,000 ՀՀ դրամ ամսական կամ 12,000 ՀՀ դրամ տարեկան

Կանխիկացման կետերում և բանկոմատներում կանխիկի տրամադրման միջնորդավճար

Կոնվերս Բանկի՝ 0%,

ՀՀ  այլ բանկերի՝ 1%

Արտերիկրում գործող՝ 2%, նվազագույնը՝ 2,500 ՀՀ դրամ

/04.03.2022թ.-ից սկսած ժամանակահատվածի ընթացքում Բանկի բոլոր հաճախորդների համար ընթացիկ, խնայողական, քարտային, ցպահանջ և ավանդային հաշիվներից, Բանկի POS տերմինալներով քարտերից, ինչպես նաև տրամադրվող վարկերից ԱՄՆ դոլարով և Եվրոյով կանխիկացման սակագինը սահմանել ըստ օրական գնանշման՝ անկախ կանխիկացվող գումարի գոյացման աղբյուրից և եղանակից:/

Վարկային սահմանաչափի տեսակ

Առանց արտոնյալ ժամանակահատվածի

Վարկային սահմանաչափի գումար2

100,000 - 3,000,0000 ՀՀ դրամ

Վերջին մեկ տարվա ընթացքում ստացված ամսական միջին բոնուսի մինչև տասնապատիկը + այլ զուտ եկամուտների3 (աշխատավարձի) եռապատիկը

Վարկային սահմանաչափի օգտագործված մասի դիմաց հաշվարկվող տարեկան անվանական տոկոսադրույք

15%

Վարկային սահմանաչափի տարեկան փաստացի տոկոսադրույք

16.79 - 24%

Վարկային սահմանաչափի նվազեցում հաճախորդի դիմումի համաձայն

0

Վարկային սահմանաչափի ավելացում հաճախորդի դիմումի համաձայն

3,000 ՀՀ դրամ

Վարկային սահմանաչափի տրամադրման/ավելացման միանվագ վճար (կիրառվում է նաև վերաթողարկումների դեպքում)

Տրամադրվող սահմանաչափի / ավելացվող գումարի 1%

Պատրաստման և տրամադրման առավելագույն ժամկետ

Բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման դեպքում.

Երևան քաղաքում գտնվող մասնաճյուղերում՝

դեբետային - 5 աշխատանքային օր
հաշվարկային - 10 աշխատանքային օր

Երևան քաղաքից դուրս գտնվող մասնաճյուղերում՝

դեբետային - 10 աշխատանքային օր
հաշվարկային - 15 աշխատանքային օր

Քարտն ակտիվանում է 1 օրվա ընթացքում

1 Սպասարկման վճարը գանձվում է հաշվետու ժամանակահատվածի սկզբում և պայմանագիրը վաղաժամկետ լուծելու դեպքում ենթակա չէ վերադարձման:
2 Այն Գործակալներին, որոնք Ընկերության կողմից ներկայացված ցանկի տվյալներով դեռևս չունեն ապահովագրական վաճառքների ծավալներ և ստացված բոնուսներ, տրամադրվում են միայն դեբետ քարտեր, կամ առավելագույնը 100,000 ՀՀ դրամ սահմանաչափով հաշվարկային քարտեր (առանց եկամուտների վերլուծության)
3 Վարկային սահմանաչափը որոշելիս կարող են հաշվի առնվել Գործակալի՝ այլ գործատուի մոտ ստացվող աշխատավարձը կամ այլ եկամուտը՝ եկամուտը հավաստող փաստաթուղթ Բանկ կներկայացնելու պայմանով:

 

  Ընդհանուր դրույթներ և պայմաններ

Վարկի տոկոսագումարը հաշվարկվում է անվանական տոկոսադրույքի հիման վրա, որը կիրառվում է նվազող մնացորդի նկատմամբ, իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը Ձեզ համար տոկոսագումարները և վարկի տրամադրման ու սպասարկման գծով բոլոր պարտադիր վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում:
Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգը կարող եք գտնել հետևյալ 
հասցեում:

Վճարային քարտերի ընդհանուր պայմաններ

Քարտատեսակ

Visa Classic, Mastercard Standard

Visa Gold, Mastercard Gold

Տրամադրման վճար

0

Հավելյալ/Կից քարտի տրամադրման վճար

3,000 ՀՀ դրամ միանվագ

 01

Գործարքներ առևտրային կետերում

0

Բանկի վճարային տերմինալով քարտային հաշվին գումարի մուտքագրում

Բանկի կառուցվածքային ստորաբաժանումների տարածքում

0

Բանկի կառուցվածքային ստորաբաժանումների տարածքից դուրս

100 - 50,000 ՀՀ դրամ՝ 100 ՀՀ դրամ
50,001 - 200,000 ՀՀ դրամ՝ 200 ՀՀ դրամ

Բանկոմատով կանխիկի մուտքագրում քարտային հաշվին

Կոնվերս Բանկի՝ 0.2%

ՀՀ այլ բանկերի՝ 0.6%

Կանխիկացման գործարքի օրական առավելագույն սահմանաչափ

(կարող է փոփոխվել հաճախորդի դիմումի համաձայն)

500,000 ՀՀ դրամ

1,500,000 ՀՀ դրամ

Կանխիկացման գործարքների օրական առավելագույն քանակ

10 (կարող է փոփոխվել հաճախորդի դիմումի համաձայն)

Կանխիկացման մեկ գործարքի առավելագույն սահմանաչափ միայն բանկոմատից կանխիկացնելու դեպքում

500,000 ՀՀ դրամ

Քարտային հաշվից կանխիկի տրամադրում՝ առանց քարտը ներկայացնելու

1%
Նոր տպագրված կամ վերաթողարկված, սակայն Բանկի կողմից սահմանված ժամկետներում չտրամադրված քարտային հաշվից` 0

Բանկի "Վճարային Պորտալ" համակարգով և Բանկի դրամարկղերում, Ինտերնետ և Մոբայլ Բանկ համակարգերով Բանկի քարտապանների քարտից քարտ փոխանցում

Բանկի և ՀՀ այլ բանկերի ArCa, Visa և Mastercard քարտին

Դեբետային՝ + 0.5%2

Հաշվարկային՝ 1%2

Արտերկրի բանկերի Visa, Mastercard և MIR քարտին

Դեբետային՝ 0.5%2+ (1%, նվազագույնը՝ 500 ՀՀ դրամ)3

Հաշվարկային՝ 1%2 + (1%, նվազագույնը՝ 500 ՀՀ դրամ)3

Բանկի բանկոմատներով քարտից քարտ փոխանցում

Բանկի ArCa, Visa և Mastercard քարտերի համար

Դեբետային՝ 0.5%2

Հաշվարկային՝ 1%2

Քարտից քարտ (այլ եղանակով) փոխանցում4

Դեբետային՝ 0.5%2

Հաշվարկային` 1%2

Վճարային սահմանաչափի գերազանցման դեպքում գերազանցող գումարի նկատմամբ կիրառվող տույժ

Գերազանցող գումարի 0.13%-ի չափով՝ կետանցի յուրաքանչյուր օրվա համար

Կորցրած/գողացված/վնասված քարտի, քարտի տեսակի փոփոխության դեպքում նոր քարտի տրամադրում

2,000 ՀՀ դրամ

Նոր քարտի դիմում-հայտի կամ գործող քարտի վերաթողարկման դիմումի դեպքում քարտի տրամադրում նույն օրվա ընթացքում5

5,000 ՀՀ դրամ

5,000 ՀՀ դրամ 

Արտերկրում քարտի կորստի դեպքում քարտային հաշվից կանխիկ դրամի տրամադրման միջնորդավճար

Գումարի 5%

Հետգանձման անհիմն հայտի ներկայացում6

5,000 ՀՀ դրամ

Քարտին կատարված մուտքերի և ելքերի վերաբերյալ կամ USSD հարցման պատասխան SMS հաղորդագրության ուղարկում (ներառյալ ԱԱՀ)7

ՀՀ բջջային օպերատոր՝ 20 ՀՀ դրամ

Արտերկրյա բջջային օպերատոր՝ 40 ՀՀ դրամ

0

Քարտի ապաբլոկավորման վճար` PIN-ծածկագրի 3 անգամ սխալ մուտքագրման դեպքում

500 ՀՀ դրամ

Քարտի գործողության կասեցում բանկի հավաստագրման համակարգում և տեղադրում Stop-list-ում (երկու շաբաթվա համար)

15,000 ՀՀ դրամ

Արտասահմանյան ուղևորությունների ընթացքում բժշկական ապահովագրության տրամադրում

Ըստ ապահովագրական ընկերության սակագների

"Զվարթնոց" օդանավակայանի բիզնես սրահից օգտվելու ծառայություն

-

100 ՀՀ դրամ

Ինտերնետ Բանկ համակարգով հաշիվների սպասրարկման վճար

0

1Մեկ Visa Gold/Mastercard Gold հիմնական քարտին անվճար կարող է տրամադրվել միայն մեկ պրեմիում դասի /Visa Gold/Mastercard Gold/ հավելյալ/կից քարտ, յուրաքանչյուր հաջորդ հավելյալ/կից քարտի տրամադրման համար միանվագ կգանձվի տվյալ քարտատեսակի համար սահմանված տարեկան սպասարկման վճարի չափով գումար:
2 Միջնորդավճարի գանձումը կկատարվի գործարքի հաշվեգրման ժամանակ:
3 Միջնորդավճարը կգումարվի գործարքի գումարին և կգանձվի անմիջապես գործարքի ժամանակ:
4 Հնարավոր է նաև սպասարկող բանկի կողմից կիրառվեն լրացուցիչ միջնորդավճարներ:
5 Տրամադրումն իրականացվում է միայն Կիլիկիա մասնաճյուղի կողմից՝ առանց PIN-ծածկագրի տպագրման: Քարտը նույն բանկային օրը տրամադրվում է հայտը մինչ ժամը 16:00-ն ներկայացնելու դեպքում, 16:00-ից հետո՝ հաջորդ բանկային օրը:
6 Անհիմն է համարվում հաճախորդի կողմից Բանկին ներկայացված հայտը, որի մեջ նշված տեղեկություն/ներ/ը իրականությանը չի/են/ համապատասխանում:
7 Պրեմիում դասի քարտերին կից/հավելյալ տրամադրված ոչ պրեմիում դասի քարտերի համար գործում է նույն պրեմիում դասի քարտատեսակի համար սահմանված SMS ծառայության սակագինը:
 

VISA Pay Sticker / Visa Mini Fob

Visa Pay Sticker-ը և Visa Mini Fob-ը Visa վճարահաշվարկային համակարգի Classic տեսակի՝ Բանկի կողմից տրամադրված այլ հիմնական քարտին կից/հավելյալ քարտեր են, որոնք հնարավորություն են տալիս Visa PayWave տեխնոլոգիայով սարքավորման կիրառմամբ կատարել գործարքներ անհպում եղանակով:

Սահամանափակումներ

  • Նախատեսված չեն ինտերնետ միջավայրում գործարքներ իրականացնելու համար:
  • Չի կարող օգտագործվել այն սպասարկման կետերում և բանկոմատներում, որտեղ անհպում վճարման եղանակը կամ Visa Pay Sticker-ը և Visa Mini Fob-ը տեխնիկապես չեն կարող կիրառվել կամ սպասարկվել:

Պայմաններ

Քարտի անվանում

Visa Pay Sticker / Visa Mini Fob

Քարտի գործողության ժամկետ

60 ամիս

Արժույթ

ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, Եվրո, ՌԴ ռուբլի

Տարեկան սպասարկման վճար

3,000 ՀՀ դրամ

Mini Fob-ի աքսեսուարի տրամադրման վճար

2,000 ՀՀ դրամ

Գործարքներ առևտրային կետերում

0

Կանխիկի տրամադրում

Համաձայն հիմնական քարտի սակագների

Բանկոմատներում կանխիկի մուտքագրում

Համաձայն հիմնական քարտի սակագների

Քարտից քարտ փոխանցումներ

Համաձայն հիմնական քարտի սակագների

Կանխիկացման գործարքի օրական առավելագույն սահմանաչափ և քանակ

Կարող է փոփոխվել հաճախորդի դիմումի համաձայն

500,000 ՀՀ դրամ
10 անգամ օրական

Կորցրած/գողացված/վնասված լինելու դեպքում նոր Pay Sticker-ի կամ Mini Fob-ի և ծածկագրի տրամադրում (առանց Mini Fob-ի աքսեսուարի)

2,000 ՀՀ դրամ

Նոր դիմում-հայտի կամ գործողի վերաթողարկման դեպքում Pay Sticker-ի կամ Mini Fob-ի և ծածկագրի տրամադրում նույն օրվա ընթացքում1

5,000 ՀՀ դրամ

Հետգանձման անհիմն հայտի ներկայացում

5,000 ՀՀ դրամ

Pay Sticker-ի կամ Mini Fob-ի ապաբլոկավորման վճար 3 անգամ սխալ PIN-ծածկագրի մուտքագրելու դեպքում

500 ՀՀ դրամ

Pay Sticker-ին կամ Mini Fob-ին  կատարված մուտքերի և ելքերի վերաբերյալ կամ USSD հարցման պատասխան SMS հաղորդագրության ուղարկում (ներառյալ ԱԱՀ)2

ՀՀ բջջային օպերատոր՝ 20 ՀՀ դրամ

Արտերկյա բջջային օպերատոր՝ 40 ՀՀ դրամ

1 Տրամադրումն իրականացվում է միայն Կիլիկիա մասնաճյուղի կողմից՝ առանց PIN-ծածկագրի տպագրման: Քարտը նույն բանկային օրը տրամադրվում է հայտը մինչ ժամը 16:00-ն ներկայացնելու դեպքում, 16:00-ից հետո՝ հաջորդ բանկային օրը:
2 Պրեմիում դասի քարտերին կից/հավելյալ տրամադրված ոչ պրեմիում դասի քարտերի համար գործում է նույն պրեմիում դասի քարտատեսակի համար սահմանված SMS ծառայության սակագինը:

Վաղաժամկետ մարում

Հաճախորդն իրավունք ունի առանց որևէ պատճառաբանության միակողմանիորեն լուծելու վարկային պայմանագիրը դրա կնքմանը հաջորդող 7 աշխատանքային օրվա ընթացքում, եթե վարկային պայմանագրով ավելի երկար ժամկետ նախատեսված չէ (մտածելու ժամանակ): Այդ դեպքում հաճախորդը պարտավոր է վարկի գումարն օգտագործելու համար Բանկին վճարել տոկոսներ, որոնք հաշվարկվում են վարկային պայմանագրով նախատեսված տարեկան փաստացի տոկոսադրույքին համապատասխան: Վարկային պայմանագրի լուծման հետ կապված որևէ այլ հատուցում հաճախորդից պահանջվել չի կարող:
Հաճախորդն իրավունք ունի վարկային պայմանագրով նախատեսված պարտավորությունները ժամկետից շուտ կատարել (մարել)՝ անկախ այն հանգամանքից, թե նման իրավունք վարկային պայմանագրով նախատեսված է, թե ոչ:
Վարկային պայմանագրով ունեցած պարտավորությունները ժամկետից շուտ կատարելու (մարելու) դեպքում համամասնորեն կնվազեցվի վարկավորման ընդհանուր ծախսը:

Տույժեր և տուգանքներ

Պայմանագրով նախատեսված մարման ժամկետների խախտում թույլ տալու դեպքում Վարկառուն Բանկին վճարում է տույժ` 0.13% ուշացման յուրաքանչյուր օրվա համար:
Ժամկետանց պարտավորությունները կատարելու դեպքում մարումները իրականացվում են հետևյալ հերթականությամբ` տույժ/տուգանք, տոկոսագումար, մայր գումար:
Վարկային սահմանաչափի վաղաժամկետ մարման դեպքում տույժեր և տուգանքներ սահմանված չեն:

Մարման և տոկոսի հաշվարկման կարգ

Վարկային սահմանաչափը տրամադրվում է առանց մարման արտոնյալ ժամանակահատվածի, տոկոսների հաշվեգրումը կատարվում է օգտագործված վարկային սահմանաչափի վրա օրական կտրվածքով:
Հաճախորդը պարտավորվում է յուրաքանչյուր ամսվա իր նախընտրած օրը կատարել վարկային սահմանաչափի օգտագործված մասի վրա տվյալ օրվա դրությամբ կուտակված տոկոսների մարում: Տվյալ ժամկետում տոկոսների չվճարման դեպքում հաշվարկվում է տույժ:
Հաճախորդին տրվում է հնարավորություն նախօրոք՝ տոկոսների մարման ժամկետից 15 օր առաջ, կատարել կուտակված տոկոսների մարում:
Հաշվարկված տոկոսը գործարքը հաշվեգրվելու օրվանից մինչև այդ գործարքի գումարի մարման օրը ընկած ժամանակահատվածի համար առանձին գործարքների գծով կուտակված տոկոսների հանրագումարն է:
Հաճախորդի կողմից կատարված պարբերական մուտքագրումները հաշիվներին ուղղվում են օգտագործված սահմանաչափի մարմանը, որից հետո սահմանաչափը վերականգնվում է նույն գումարի չափով:

Սահմանափակումներ

Հայտատուն սահմանաչափի համար դիմելու պահին, համաձայն ԱՔՌԱ զեկույցի կամ այլ աղբյուրներից Բանկին հասանելի տեղեկատվության
- չպետք է ունենա գործող ժամկետանց/դասակարգված վարկային պարտավորություններ (ներառյալ երաշխավորությունները),
- իսկ դիմելուն նախորդող 1 տարվա ընթացքում՝ «հսկվող»-ից ավելի խիստ դասով դասակարգված պարտավորություն, ինչպես նաև հանրագումարային 30 և ավելի օր ուշացում (չի վերաբերվում երաշխավորություններին):
- Անհրաժեշտության դեպքում կարող է ներգրավվել ֆիզիկական/իրավաբանական անձի երաշխավորություն:

Երաշխավորին ներկայացվող պահանջներ

Երաշխավորը՝

  • պետք է ունենա կայուն հիմնավորված եկամուտ և/կամ սեփականության/համասեփականության իրավունքով պատկանող անշարժ և/կամ պետական գրանցման ենթակա շարժական գույք,
  • վարկի տրամադրման պահին կարող է ունենալ առավելագույնը 3 գործող երաշխավորություն` տրամադրված այլ անձանց պարտավորությունների դիմաց, որոնց պարտավորությունները ժամկետանց չեն,
  • վարկի տրամադրման պահին չպետք է ունենա խնդրահարույց, իսկ վերջին 12 ամիսների ընթացքում 30 և ավելի օր ժամկետանց պարտավորություններ
     

Երաշխավորության վերաբերյալ բացատրական տեղեկատվություն

Եթե վարկառուն չկատարի իր պարտավորությունները, ապա երաշխավորն է վճարելու նրա փոխարեն, վատանալու է նաև երաշխավորի վարկային պատմությունը և հնարավոր է՝ երաշխավորը զրկվի իր սեփական գույքից:

Կոնվերս Բանկը՝

  • Երաշխավորին կտրամադրի վարկային և երաշխավորության պայմանագրերի և մարման գրաֆիկի օրինակ,
  • Հաղորդակցումը կիրականացնի երաշխավորի կողմից ընտրված եղանակով,
  • առնվազն 7 օր առաջ կծանուցի պայմանագրի պայմանների փոփոխության մասին,
  • 1 օր առաջ կհիշեցնի առկա պարտավորության վերաբերյալ,
  • Վարկի մարման ուշացման դեպքում՝ ամենաուշը մեկ օր հետո այդ մասին կտեղեկացնի երաշխավորին:

Երաշխավորն իրավունք ունի՝

  • Ցանկացած ժամանակ Բանկից պահանջել տեղեկատվություն վարկի մնացորդի չափի մասին,
  • Վարկառուից հետ ստանալու իր կողմից վարկի համար վճարած գումարները, ինչպես նաև վարկառուի փոխարեն կրած այլ վնասները:

PIN - ծածկագիր

Անհատական նույնականացնող համար (Personal Identification Number-PIN), որը կիրառվում է որոշակի գործառնությունների/գործարքների դեպքում քարտապանի նույնականացման համար, ինչն անհրաժեշտ է բանկոմատներից կանխիկ գումարներ ստանալիս և POS-տերմինալներով գործառնություններ/գործարքներ իրականացնելիս:
Քարտի թողարկումն ու վերաթողարկումն իրականացվում է առանց PIN-ծածկագրի տպագրման, սակայն hաճախորդը կարող է ընտրել PIN-ծածկագրի ֆիզիկապես տրամադրումը: Քարտի PIN-ծածկագիրը տպագրվում է մեկ օրինակից և փակ ծրարով տրամադրվում է քարտապանին, իսկ ֆիզիկապես չտրամադրման դեպքում հաճախորդը հնարավորություն կունենա բանկոմատի միջոցով քարտի համար նոր ծածկագիր սահմանել և ակտիվացնել քարտը (OTP* կիրառմամբ PIN-ծածկագրի ձևավորում):
Քարտապանը կարող է իր հայեցողությամբ փոխել PIN-ծածկագիրը` համապատասխան հնարավորությամբ բանկոմատի միջոցով: Փոփոխման համար անհրաժեշտ է մուտքագրել նաև գործող PIN-ծածկագիրը:
Մոռանալու դեպքում քարտապանը կարող է OTP-ի կիրառմամբ ինքնուրույն սահմանել նոր PIN-ծածկագիր կամ դիմել Բանկ՝ քարտի և PIN-ծածկագրի վերաթողարկման համար՝ վճարելով ըստ սակագնի:
Երեք անգամ անընդմեջ սխալ PIN-ծածկագիր մուտքագրելու դեպքում քարտը ավտոմատ արգելափակվում է և/կամ կարող է առգրավվել:
Քարտի PIN-ծածկագրի պահպանման պատասխանատվությունը կրում է քարտապանը:
ՀՀ-ում անհպում քարտերի դեպքում մինչև 20,000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ գումարի չափով գործարք կատարելու դեպքում PIN-ծածկագրի մուտքագրում չի պահանջվում: Արտերկրում, կախված տվյալ երկրի համար համապատասխան վճարահաշվարկային համակարգերի կողմից սահմանված սահմանաչափերից, կարող է գործել այլ արժեք:
PIN-ծածկագրի տպագրմամբ են թողարկվում/վերաթողարկվում

  • կից/հավելյալ այն քարտերը, որոնց դեպքում քարտապանը տարբերվում է հիմնական քարտի քարտապանից:
  • Visa Pay Sticker և Visa Mini Fob քարտերը,
  • այն հաճախորդների քարտերը, ում թղթապանակում բացակայում է բջջային հեռախոսահամարը:

* Քարտապանի կողմից Բանկին գրավոր ձևով տրամադրված բջջային հեռախոսահամարին կարճ հաղորդագրությամբ ուղարկվող Մեկանգամյա կիրառման գաղտնաբառ (OTP), որի միջոցով ստեղծվում կամ փոփոխվում է քարտի PIN-ծածկագիրը և ակտիվացվում է քարտը: PIN-ծածկագիրը կարող է սահմանվել քարտը սպասարկող վճարահաշվարկային համակարգի մասնակից հանդիսացող բանկի բանկոմատի միջոցով, եթե տվյալ բանկոմատը հագեցած է համապատասխան տեխնիկածրագրային լուծումներով (Կոնվերս Բանկի դեպքում՝ մասնաճյուղերում տեղադրված բանկոմատներով):


Հավելյալ/Կից քարտեր

Բանկը կարող է թողարկել մեկ կամ մի քանի Հավելյալ/Կից քարտեր` քարտապանի կամ նրա կողմից նախապես նշված անձանց անունով` Բանկին տրամադրելով հավելյալ/կից քարտապանների վերաբերյալ հավաստի տեղեկություններ:

Հավելյալ քարտ - նույն քարտային հաշվի, նույն վճարահաշվարկային համակարգի ներքո տրամադրված լրացուցիչ քարտ /ArCa - ArCa, Visa - Visa, Mastercard - Mastercard/:
Կից քարտ - նույն քարտային հաշվի, տարբեր վճարահաշվարկային համակարգերի ներքո տրամադրված լրացուցիչ քարտ /Visa - Mastercard, ArCa; Mastercard - Visa, ArCa; ArCa - Visa, Mastercard/:

  • Հավելյալ/կից քարտը կարող է օգտագործվել միայն այն անձի կողմից, որի անունով այն թողարկվել է:
  • Հավելյալ/կից քարտերով կատարվող բոլոր գործառնությունների/գործարքների գումարները գանձվում են հիմնական քարտային հաշվից:
  • Հիմնական քարտի փակման դեպքում փակվում են նաև հավելյալ/կից քարտերը:
  • Հավելյալ/կից քարտապանի կողմից կատարված գործառնությունների/գործարքների, այդ թվում` գերածախսի համար պատասխանատվությունը կրում է հաշվետեր քարտապանը:

Քարտի տրամադրման և օգտագործման կանոններ

Քարտի տրամադրման և օգտագործման կանոնները ներառում են Քարտի օգտագործման, պահպանման, անվտանգության ապահովման, քարտով գործարքների բողոքարկման վերաբերյալ և այլ կարևոր դրույթներ:
Կանոնները հասանելի են հետևյալ հղումով` https://conversebank.am/hy/cards/

Քարտը ստանալու պահին անհրաժեշտ է ստորագրել հակառակ կողմի ստորագրության դաշտում: Ստորագրության բացակայությունը կամ դրա անհամապատասխանությունը ստորագրության նմուշ պարունակող անձը հաստատող փաստաթղթին հանդիսանում է օրինական հիմք քարտի սպասարկումը մերժելու և այն առգրավելու համար՝ առանց որևէ փոխհատուցման:
Քարտով առևտրի և սպասարկման կետերում վճարում կատարելու կամ կանխիկացման կետերում կանխիկ գումար ստանալու դեպքերում անհրաժեշտ է ստորագրել կտրոնը (անդորրագիրը)` ստուգելով գործառնության/գործարքի գումարը: Ստորագրություն կարող է չպահանջվել, եթե կիրառվել է PIN-ծածկագիր կամ անձը նույնականացնող՝ քարտային վճարահաշվարկային համակարգի կանոններով նախատեսված այլ ծածկագիր, որը դրվում է (կիրառվում է) գործառնությունը/գործարքն իրականացնելու պահին, և/կամ գործարքն իրականացվել է անհպում տարբերակով մինչև 20,000 ՀՀ դրամ գումարի շրջանակներում:

Անվտանգության կանոններ

Անվտանգության նկատառումներից ելնելով՝ խորհուրդ է տրվում.

  • բանկոմատի միջոցով PIN-ծածկագիր ստեղծելիս սահմանված ժամկետում OTP-ն չստանալու դեպքում անմիջապես տեղեկացնել Բանկին,
  • նոր PIN-ծածկագիր սահմանելիս ընտրել թվերի հնարավորինս բարդ համակցություն՝ չօգտագործելով իրար հաջորդող կամ կրկնվող թվեր,
  • քարտը և PIN-ծածկագիրն այլ անձանց չփոխանցել,
  • PIN-ծածկագիրը չգրել քարտի վրա,
  • ինտերնետ միջավայրում չմուտքագրել/չհայտնել PIN-ծածկագիրը, քանի որ ինտերնետ միջավայրում կամ առանց քարտի ներկայացման գործարքների իրականացման դեպքում PIN-ծածկագրի մուտքագրում չի պահանջվում և նախատեսված չէ որևէ վճարահաշվարկային համակարգի կողմից: Մուտքագրելու/հայտնելու դեպքում, անհրաժեշտ է անմիջապես դադարեցնել գործարքը, տեղեկացնել Բանկին և բլոկավորել քարտը:
  • քարտն օգտագործելիս անհրաժեշտ է PIN-ծածկագիրը մուտքագրել այնպես, որ տեսանելի չլինի երրորդ անձանց և չտեսաձայնագրվի որևէ սարքի միջոցով,
  • նախքան քարտով ինտերնետային միջավայրում գործառնություն/գործարք իրականացնելը մանրամասն ծանոթանալ տվյալ ինտերնետային կայքից գնումների կատարման, առաքման, գործառնության/գործարքի չեղյալացման, ապրանքների վերադարձման պայմաններին, ինտերնետային կայքում կոնտակտային տվյալների առկայությանը,
  • ինտերնետային միջավայրում քարտով գործառնություն/գործարք իրականացնելիս պետք է օգտվել ճանաչված և հուսալի կայքերից, ինչպիսիք են Secure Sockets Layer (SSL) սերտիֆիկատ, Verified by Visa անվտանգության համակարգ, Mastercard SecureCode և այլ անվտանգության համակարգեր ունեցող կայքերից,
  • չօգտվել այն բանկոմատներից, կանխիկացման և առևտրի/սպասարկման կետերից և սարքավորումներից, որոնք Ձեր կարծիքով վստահելի չեն կամ կասկած են առաջացնում, ինչպես նաև եթե վերջիններիս քարտ ընթերցող սարքին, ստեղնաշարին կամ կանխիկի տրամադրման պատուհանին միացված են լրացուցիչ սարքավորումներ, հաղորդալարեր, կպչուն ժապավեններ և այլ կասկածելի իրեր:

Բանկը հնարավորություն է ընձեռում քարտապանին ստանալ քարտին կատարված մուտքերի և ելքերի վերաբերյալ SMS (կարճ) հաղորդագրություններ` այդպիսով հնարավորինս կանխելով քարտի չլիազորված օգտագործումը: Խորհուրդ է տրվում վերոնշյալ SMS հաղորդագրությունը ստանալուն պես հավաստիանալ, որ գործառնությունը/գործարքը կատարվել է Ձեր կամ Ձեր կողմից լիազորված անձի գիտությամբ, կարգադրությամբ կամ մասնակցությամբ:
Բանկի քարտապանների համար ներդրված է էլեկտրոնային վճարումների առցանց ընդունման անվտանգության 3Դ Սեքյուր (3D Secure) hամակարգը` Բանկի կողմից տրամադրվող մեկանգամյա գաղտնաբառ, որը քարտապանը ստանում է Բանկին նախապես տրամադրված բջջային հեռախոսահամարին ուղարկվող SMS հաղորդագրության միջոցով կամ էլեկտրոնային փոստով:

Քարտի կորստի/գողացվելու դեպքում

Քարտի կորստի/գողացվման, չլիազորված օգտագործման կամ նման օգտագործման վտանգի դեպքում արգելափակելու համար հարկավոր է անմիջապես հայտնել այդ մասին՝ հետևյալ եղանակներից ցանկացածով.

1. զանգահարելով Քարտի վրա նշված հեռախոսահամարով,
2. զանգահարելով Բանկ` ներքոնշյալ հեռախոսահամարներով.

  • ժամը 9:00-22:00` (+37410) 511-210, 511-211
  • շուրջօրյա` (+37410) 545-514

Բանավոր դիմումի ստացումից և քարտապանի ինքնությունը ճշտելուց հետո Քարտն արգելափակվում է:
3. Բանկի ոչ աշխատանքային օրերին և ժամերին`
զանգահարելով "Արմենիան Քարդ" ՓԲԸ` (+37410) 592-222 հեռախոսահամարով:
4. ուղարկելով համապատասխան գրավոր հաղորդագրություն [email protected] էլ. հասցեով 
կամ (+37410) 511-212 ֆաքսով
5. ներկայացնելով գրավոր դիմում Բանկի ցանկացած մասնաճյուղ:

Մինչ Բանկին ծանուցելու պահը քարտով կատարված գործառնությունների/գործարքների համար Բանկը պատասխանատվություն չի կրում և կարող է քարտապանից պահանջել միջազգային վճարահաշվարկային համակարգերին Բանկի կողմից վճարված գումարները:
Արգելափակումից հետո Քարտը հայտնաբերելու դեպքում քարտապանը պարտավոր է այդ մասին ամենաուշը 1 բանկային օրվա ընթացքում տեղեկացնել Բանկին:

Գործարքի բողոքարկում

Քաղվածքում գործարքի հաշվեգրման պահից 1 տարվա ընթացքում (վճարահաշվարկային համակարգերի կանոններով կարգավորվող դեպքերում՝ 60 օր) քարտապանը կարող է Բանկ ներկայացնել գործարքի բողոքարկման հայտ՝ հասանելի է Բանկում, ինչպես նաև հետևյալ հղումով` https://conversebank.am/hy/all-forms/:
Խորհուրդ է տրվում որևէ անհամապատասխանության կամ չարտոնված գործարք նկատելու դեպքում անմիջապես տեղեկացնել Բանկին:
Նշված ժամկետից ուշ ներկայացված հայտերը կարող են չդիտարկվել Բանկի կողմից: Գործարքի բողոքարկման համար հարկավոր է պահպանել գործարքի հետ կապված բոլոր փաստաթղթերը:
Բողոքարկման հայտին ի պատասխան 90 օրյա ժամկետում Բանկը կամ կվերականգի բողոքարկվող գործարքի գումարը քարտային հաշվին կամ քարտապանին կտրամադրի գրավոր պատասխան՝ գումարի վերադարձման անհնարինությունը հիմնավորելով: Առանձին դեպքերում, քարտապանին պատշաճ ծանուցելով, հնարավոր է պատասխան գրությունը տրամադրվի կամ գումարը վերականգնվի սահմանված 90 օրյա ժամկետից ուշ՝ ելնելով վճարահաշվարկային համակարգերի կանոններից կամ այլ չնախատեսված հանգամանքներից:
Գումարի վերականգնման անհնարինության դեպքում քարտապանը չի ազատվում Բանկի նկատմամբ ունեցած իր պարտավորություններից:
Այն դեպքում, երբ քարտով կասկածելի կամ զեղծարարական գործարքները կատարվել են քարտապանին տրամադրված վարկային գծի, օվերդրաֆտի կամ գերածախսի հաշվին, և հիմնավորվում է տվյալ քարտով կատարված որևէ գործարքի կասկածելի կամ զեղծարարական լինելու հանգամանքը, ապա բողոքարկման գործնթացի ավարտից հետո Բանկը կատարում է վերահաշվարկ և քարտապանի հաշվին մուտքագրում այդ գործարքի մասով արդեն իսկ գանձված տոկոսները, տույժերը և տուգանքները:
Այն դեպքում, երբ զեղծարարական գործարքի իրականացման փաստը հայտնաբերվել է բանկի աշխատակցի կողմից, ինչպես նաև վճարահաշվարկային համկարգերից քարտի տվյալների հնարավոր արտահոսքի մասին հաշվետվություն ստանալու դեպքում, քարտի վերաթողարկումը կատարվում է անվճար:

Գործառնությունների/գործարքների կատարման ժամկետներ

1. Գործառնությունը/գործարքը համարվում է ելքագրված քարտային հաշվից գործառնության/գործարքի հաշվառման օրը: Գործառնությունը/գործարքը՝ կախված առևտրի/սպասարկման կետի տեսակից, կարող է հաշվառվել մինչև 30 օրացուցային օրվա ընթացքում: Գործառնության/գործարքի գումարը քարտից ելքագրվում է անմիջապես, իսկ քարտային հաշվում հաշվառվում է, ինչպես նաև քարտային հաշվի քաղվածքում արտացոլվում է, որպես կանոն, հետևյալ ժամկետներում՝

  • ԱրՔա համակարգում կատարված գործառնությունների/գործարքների դեպքում հաջորդ աշխատանքային օրը,
  • ԱրՔա համակարգից դուրս կատարված գործառնությունների/գործարքների դեպքում 2-3 աշխատանքային օր հետո:

2. Քարտային հաշվից և այլ բանկերից փոխանցումները քարտին հասանելի են դառնում, որպես կանոն, հետևյալ ժամկետներում.

  • մինչև տվյալ աշխատանքային օրվա ժամը 12:30, եթե գումարը մուտքագրվել է կամ փոխանցումը ստացվել է Բանկում մինչև նույն աշխատանքային օրվա 11:00,
  • մինչև տվյալ աշխատանքային օրվա ժամը 16:30, եթե գումարը մուտքագրվել է կամ փոխանցումը ստացվել է Բանկում նույն աշխատանքային օրվա 11:00-15:00,
  • մինչև տվյալ աշխատանքային օրվա ժամը 18:30, եթե գումարը մուտքագրվել է կամ փոխանցումը ստացվել է Բանկում նույն աշխատանքային օրվա 15:00-17:00:

3. Բանկի տերմինալներով քարտին կանխիկ մուտքագրված գումարը, ինչպես նաև Բանկի Ինտերնետ և Մոբայլ բանկ համակարգերի միջոցով բանկային հաշվից քարտին փոխանցումը (բացառությամբ քարտային հաշվից փոխանցումների) հասանելի է դառնում որպես կանոն մինչև 5 րոպեի ընթացքում (ԱրՔա պրոցեսինգային կենտրոնում տեխնիկական կամ ծրագրային խնդիրների բացակայության դեպքում):
4. Յուրաքանչյուր ամսվա առաջին 3 աշխատանքային օրը գործարքների գումարները կարող են քարտին հասանելի դառնալ սահմանված ժամկետներից ավելի ուշ:
5. Քարտային հաշվին միջոցները կարող են մուտքագրվել նաև վճարահաշվարկային համակարգերի կողմից նախատեսված տարբերակներով (քարտից քարտ, էլեկտրոնային դրամապանակից քարտին փոխանցում, բանկոմատի միջոցով գումարի մուտքագրում քարտին և այլն), որոնց դեպքում գումարը քարտին կարող է ակտիվանալ անմիջապես կամ վճարահաշվարկային համակարգերի կողմից տվյալ գումարի մուտքագրման եղանակի համար նախատեսված ժամանակահատվածում: Քարտային հաշվին գումարների մուտքագրման դեպքում գումարը համարվում է մուտքագրված տվյալ գործառնության/գործարքի հաշվեգրման օրը: Որպես կանոն նմանատիպ գործարքները հաշվառվում են 1-3 աշխատանքային օրվա ընթացքում:

Բանկը որևէ պատասխանատվություն չի կրում քարտապանի կրած այն հնարավոր վնասների համար, որոնք կարող են առաջանալ գումարը ժամանակային խզումով կամ ուշացումով հասանելի դառնալու կամ ուշացումով ակտիվանալու համար: Մասնավորապես՝ ոչ Բանկի մեղքով տեխնիկական կամ ծրագրային խնդիրների պատճառով:
Քարտի գծով կարող է ձևավորվել գերածախս կախված գործարքների որոշ տեսակների (հյուրանոցների ամրագրման, ավտովարձույթի, տուրիզմի և զվարճանքի ոլորտի սպասարկման կետերում կատարված գործարքներ և այլն) առանձնահատկություններից. սպասարկող բանկի կողմից գործարքի ներկայացման ժամկետներից, ծրագրային խնդիրներից, սպասարկման կետի կողմից կատարված հետվճարներից/հետվերադարձերից, օֆլայն ռեժիմում կատարված գործարքներից, Բանկի կողմից սահմանված միջնորդավճարներից, արտարժույթի փոխանակման գործարքներից և այլն:

Քարտի առգրավման դեպքում

Բանկի բանկոմատների կողմից առգրավված քարտերը դուրս են բերվում բանկոմատից առավելագույնը 3 աշխատանքային օրվա ընթացքում.

  • Բանկի կողմից թողարկված՝ առգրավված քարտերը երկօրյա ժամկետում ենթակա են տրամադրման քարտապաններին:
  • Բանկի կողմից թողարկված՝ առգրավված քարտերը Բանկում պահպանվում են 30 օր, այսինքն քարտապանը քարտը հետ ստանալու նպատակով պետք է Բանկ ներկայանա քարտի առգրավման օրվանից 30-օրյա ժամկետում:
     

Քարտի բլոկավորում և հաշվի սառեցում

Ելնելով քարտապանի շահերի պաշտպանության անհրաժեշտությունից` քարտային հաշվով 6 ամիս և ավելի շրջանառություն չլինելու դեպքում Բանկնը կարող է միակողմանիորեն սառեցնել քարտային հաշիվը և բլոկավորել քարտը` առանց այդ մասին քարտապանին լրացուցիչ տեղեկացնելու, ինչը, սակայն, չի սահմանափակում Բանկի իրավունքը` իր հանդեպ քարտապանի ունեցած վճարային պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով համապատասխան գումարներ գանձել քարտային հաշվից:

Բանկն իր նախաձեռնությամբ կարող է բլոկավորել քարտը և սառեցնել քարտային հաշիվը, հետևյալ դեպքերում.

  1. քարտապանը Բանկի նկատմամբ ունի ժամկետանց պարտավորություններ,
  2. քարտապանը ժամանակին չի կատարել սակագներով սահմանված վճարումները,
  3. պետական իրավասու մարմիններից ստացվել է բլոկավորման համապատասխան գրություն,
  4. Բանկն իր կողմից կատարվող մոնիթորինգի ժամանակ հայտնաբերել է կասկածելի զեղծարարական, անօրինական, կամ դրանից բխող գործառնություններ/գործարքներ,

Բանկը կարող է ապաբլոկավորել քարտը և ապասառեցնել քարտային հաշիվը, եթե.

  1. քարտապանը մարել է ժամկետանց պարտավորությունները,
  2. քարտապանը վճարել է սակագներով սահմանված վճարումները,
  3. պետական իրավասու մարմիններից ստացվել է ապաբլոկավորման համապատասխան գրություն,
  4. Բանկն իր կողմից կատարվող մոնիթորինգի ժամանակ հայտնաբերած կասկածելի զեղծարարական գործառնությունների/գործարքների գծով ստացել է բանավոր կամ գրավոր հավաստում դրանց ոչ զեղծարարական լինելու վերաբերյալ:

Առանձին դեպքերում Բանկն իրավասու է նաև սեփական նախաձեռնությամբ քարտը տեղադրել միջազգային բլոկավորման համակարգում, եթե առկա է արտասահմանյան երկրում չլիազորված օգտագործելու իրական վտանգ, որի դեպքում քարտապանը պարտավոր է վճարել սակագներով սահմանված միջազգային բլոկավորման համակարգում տեղադրման վճարը` անկախ քարտի բլոկավորված կամ փակված լինելու հանգամանքից:
Բանկն իրավասու է արգելել կամ սահմանափակել առավել ռիսկային երկրներում քարտի կիրառմամբ գործարքների կատարումը և արգելափակել քարտը, եթե քարտի տվյալները (քարտի վերջնաժամկետը, CVV2/CVC2 ծածկագիրը) ինտերնետ միջավայրում մի քանի անգամ սխալ է մուտքագվրել:

 Քարտի վերաթողարկում

Քարտերը ենթակա են վերաթողարկման.

  1. Ֆիզիկական վնասվածքի դեպքում՝ ֆիզիկապես փոխվում է քարտը և PIN-ծածկագիրը (մնացած տվյալները մնում են անփոփոխ): Վերաթողարկման դեպքում քարտապանը Բանկին հանձնում է վնասված քարտը:
  2. Քարտի կորստի/գողության, տվյալները 3-րդ անձանց հայտնի դառնալու դեպքում՝ ֆիզիկապես փոխվում է քարտը, քարտի համարը, PIN և CVV2/CVC2 ծածկագրերը:
  3. PIN-ծածկագրի կորստի դեպքում:
  4. Քարտապանի անվան, ազգանվան փոփոխության դեպքում՝ ֆիզիկապես փոխվում է քարտը և PIN-ծածկագիրը: Այդ դեպքում քարտապանը Բանկին է հանձնում քարտը:
  5. Քարտի տեսակի փոփոխության դեպքում՝ ֆիզիկապես փոխվում է քարտը, քարտի տեսակը, քարտի համարը, PIN և CVV2/CVC2 ծածկագրերը: Առկայության դեպքում (եթե փոփոխության պատճառը քարտի կորուստը չէ) քարտապանը Բանկին հանձնում է քարտը:
  6. Քարտի գործողության ժամկետի ավարտին ֆիզիկապես փոխվում է քարտը, քարտի ժամկետը և PIN-ծածկագիրը, իսկ հին քարտը քարտապանի կողմից վերադարձվում է Բանկ նոր քարտը ստանալու պահին: 

Քարտերը վաղաժամկետ կարող են վերաթողարկվել քարտի վերջնաժամկետից 3 ամիս շուտ:

Բանկը Ժամկետի ավարտին նախորդող վերջին 15 օրերի ընթացքում, առանց քարտապանի լրացուցիչ համաձայնության կարող է վերաթողարկել քարտը:

Ավտոմատ վերաթողարկվում են.

Ավտոմատ կարող են վերաթողարկվել այն քարտապանների քարտերը, որոնց աշխատավայրի փոփոխություն տեղի չի ունեցել:

 
Դեբետային քարտեր՝

Աշխատավայրի փոփոխության դեպքում կարող են վերաթողարկվել կամ փակվել Բանկի որոշման հիման վրա, բացառությամբ այն քարտերի, որոնց մասով ստացվել է չվերաթողարկման մասին գրություն:
Քարտերի վերաթողարկման գործընթացն իրականացվում է և ավարտվում է հաշվետու ամսվա ընթացքում:


Հաշվարկային քարտեր՝

  1. Ավտոմատ կարող են վերաթողարկվել բոլոր այն քարտերը, որոնց գծով հաճախորդները քարտի գործողության ընթացքում չեն ունեցել հանրագումարային 60 օրը գերազանցող ուշացում/ներ/:
  2. Ավտոմատ վերաթողարկման առաջին պայմանը բավարարման դեպքում վարկային սահմանաչափն ավտոմատ վերաթողարկվում է, եթե քարտապանի վարկային պատմությունը (ԱՔՌԱ զեկույցի համաձայն) դրական է և համապատասխանում է Բանկի կողմից սահմանված չափանիշներին:

Այն դեպքում, երբ հաճախորդի քարտի ժամկետը լրանում է տվյալ ամսում, սակայն վարկային սահմանաչափը կնքվել/վերակնքվել է քարտի ժամկետը լրանալու ամսին նախորդող 6 ամիսների ընթացքում, ապա հաշվարկային քարտը վերաթողարկվում է ավտոմատ:
Հաշվարկային քարտերը վաղաժամկետ կարող են վերաթողարկվել քարտի վերջնաժամկետից առավելագույնը 3 ամիս շուտ: Հաշվարկային քարտը վաղաժամկետ կվերաթողարկվի այն դեպքում, երբ հաճախորդը հաշվարկային քարտի գործողության ընթացքում չի ունեցել 2 անգամից ավելի ժամկետանց պարտավորություններ:
Այն դեպքերում, երբ հաճախորդի դիմումի հիման վրա կատարվել է վարկային սահմանաչափի նվազեցում, ապա վերաթողարկման համար հիմք է ընդունվում տվյալ պահին գործող սահմանաչափը, եթե հաճախորդը նախապես չի ներկայացրել դիմում այլ սահմանաչափի տրամադրման համար:

Ավտոմատ չեն վերաթողարկվում.

Կից/հավելյալ քարտերը

Այն դեպքերում, երբ հաշվարկային քարտի վերաթողարկման համար կայացվել է բացասական որոշում, բայց հաշվարկային քարտի գծով առկա է դեռևս չմարված պարտավորություն, քարտը չի փակվում:
Ավտոմատ վերաթողարկման պայմաններին չբավարարած հաշվարկային քարտերի վարկային սահմանաչափերը դադարեցվում են հաշվարկային քարտի վերջնաժամկետին հաջորդող ամսվա առաջին աշխատանքային օրը:

Քարտի/քարտային հաշվի փակում

Քարտը ենթակա է փակման հետևյալ դեպքերում.

  • քարտի ժամկետի ավարտին չվերաթողարկման դեպքում,
  • հաճախորդի դիմումի հիման վրա:

Պայմանագրի լուծման վերաբերյալ քարտապանի գրավոր դիմումը ստանալու պահից 5 (հինգ) բանկային օրվա ընթացքում Բանկը կդադարեցնի քարտի սպասարկումը:
Քարտի և վարկային սահմանաչափի գծով պարտավորությունների առկայության դեպքում փակման դիմումը կարող է ընդունել միայն այդ պարտավորությունների մարումից հետո:
Դրական մնացորդ ունենալու դեպքում հաճախորդն այն կարող է ստանալ դիմումը ներկայացնելուց հետո 45 օր անց. նշված ժամկետում հնարավոր պարտավորությունների առաջացման դեպքում հաճախորդը պարտավոր է մարել առաջացած գերածախսը 5 բանկային օրվա ընթացքում:
Քարտի սպասարկման դադարեցման դեպքում քարտապանը շարունակում է պարտավորություն և պատասխանատվություն կրել այն գործառնությունների/գործարքների վճարման համար "որոնք կատարվել են նախքան քարտի սպասարկման դադարեցումը և/կամ քարտը Բանկին հանձնելը (ոչնչացնելը):

Փակված քարտի հաշվի մնացորդը երեք ամսվա ընթացքում չօգտագործելու դեպքում գանձվում է 1,000 ՀՀ դրամ յուրաքանչյուր եռամսյակի համար, եթե մնացորդը փոքր է 1,000 ՀՀ դրամից/համարժեք արտարժույթից, ապա գանձվում է ամբողջ մնացորդային գումարը և հաշիվը փակվում է:
Քարտի փակմանը հաջորդող երկրորդ տարվանից սկսած հաշվից ամսական գանձվում է 15,000 ՀՀ դրամ: Սույն սակագինը չի կիրառվում, եթե հաճախորդի որևէ հաշվով կատարվել են գործարքներ կամ վերջինս Բանկում ունի գործող ավանդ կամ որևէ ֆինանսավորում, ինչպես նաև չի տարածվում օրենքով սահմանված կարգով արգելանքի տակ գտնվող բանկային հաշիվների վրա: Եթե երկու տարի և ավելի գործառնություն չիրականացված հաշվի մնացորդը փոքր է 15,000 ՀՀ դրամից/համարժեք արտարժույթից, գանձվում է ամբողջ մնացորդային գումարը և հաշիվը փակվում է:


Պատասխանատվություն

Բանկը պատասխանատվություն չի կրում.

  1. Տեխնիկական կամ Բանկի գործունեությամբ չպայմանավորված որևէ պատճառով 3D Secure անվտանգության գաղտնաբառ չստանալու և դրա արդյունքում գործարքը խափանվելու դեպքում:
  2. Որևէ բանկոմատում «կանխիկացման կամ առևտրի և սպասարկման կետում (այդ թվում` ինտերնետային միջավայրում գրանցված) քարտի չսպասարկման կամ դրանց աշխատանքի խափանման հետևանքով քարտապանին ուղղակի կամ անուղղակի հասցված վնասի համար:
  3. Քարտով կատարված այն գործառնությունների/գործարքների հետևանքով քարտապանին պատճառված վնասների համար, որոնք իրականացվել են.
  • միկրոպրոցեսորային (չիպային) քարտի միջոցով՝ PIN-ծածկագրի մուտքագրմամբ,
  • մագնիսական ժապավենի կամ չիպի ֆիզիկապես ընթերցմամբ, կամ CVV2/CVC2 ծածկագրի մուտքագրմամբ և թողարկող բանկի կողմից օնլայն հավաստագրման ստացմամբ (անգամ այն դեպքում, երբ գործառնության/գործարքի անդորրագրին առկա ստորագրությունը տարբեր է քարտապանի փաստացի ստորագրությունից),
  • օֆլայն ռեժիմում, եթե դրանք կատարվել են են նախքան հաճախորդի կողմից քարտը Բանկին վերադարձնելը և/կամ քարտը միջազգային բլոկավորման համակարգում տեղադրված չլինելու ժամանակահատվածում,
  • 3D Secure հավաստագրում ստացած, ինչպես նաև 3D Secure անվտանգության համակարգ ապահովող կայքերում կատարված, սակայն 3D Secure հավաստագրում չստացած առցանց գործառնությունների/գործարքների համար:

Քարտապանը պատասխանատվություն չի կրում օֆլայն ռեժիմում կատարված այն գործառնությունների/գործարքների համար, որոնք կատարվել են քարտը միջազգային բլոկավորման համակարգում տեղադրված լինելու ժամանակահատվածում:

Բանկի հետ հաղորդակցման եղանակ

Դուք իրավունք ունեք հաղորդակցվել "Կոնվերս Բանկ" ՓԲԸ հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումն ամենահարմարավետն է՝ հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկից և ապահովում է գաղտնիություն:

Քաղվածքների, տեղեկանքների և այլ տեղեկությունների տրամադրում (ներառյալ ԱԱՀ)

  • Քաղվածքի տրամադրում ՀՀ օրենսդրությամբ և/կամ պայմանագրով սահմանված պարբերականությամբ հաճախորդի նախընտրած եղանակով՝ 0,
  • ՀՀ օրենսդրությամբ և/կամ պայմանագրով սահմանված պարբերականությամբ էլեկտրոնային եղանակով տրամադրված քաղվածքների՝ հաճախորդի ցանկությամբ հավելյալ տրամադրում վերջինիս նախընտրելի եղանակով և նախընտրելի ժամանակահատվածի համար (յուրաքանչյուր ժամանակահատվածի համար մեկ անգամ)՝ 0
  • Քաղվածքի տրամադրում նախորդ կետերում սահմանված պարբերականությունից բացի1՝

- մինչև 3 տարի վաղեմության՝ 1,000 ՀՀ դրամ
- 3 տարի և ավելի վաղեմության (Բանկում պահպանված լինելու դեպքում)՝ 3,000 ՀՀ դրամ

  • Տարբեր հաստատություններ ներկայացնելու համար տեղեկանք1

- Մեկ ամսվա ընթացքում բացված հաշիվների դեպքում2՝ 5,000 ՀՀ դրամ
- Ավելի վաղ բացված հաշիվների դեպքում՝ 3,000 ՀՀ դրամ

  • Հաշվի/հաշիվների մնացորդի և/կամ շրջանառության մասին տեղեկանք՝ Բանկի ինտերնետային կայքի միջոցով ներկայացված հայտի հիման վրա՝ 3,000 ՀՀ դրամ
  • Տեղեկանքներ/գրություններ կատարված գործարքների վերաբերյալ

- Մինչև մեկ ամսվա վաղեմություն ունեցող գործարքների համար՝ 3,000 ՀՀ դրամ
- Մեկ ամսից ավելի վաղեմություն ունեցող գործարքների համար՝ 5,000 ՀՀ դրամ

  • Գործարքի կատարման հիմքեր, և այլ փաստաթղթերի պատճեններ (յուրաքանչյուր փաստաթղթի համար)

- Մինչև 1 ամիս վաղեմություն ունեցող՝ 1,800 ՀՀ դրամ
- Մինչև 1 տարի վաղեմություն ունեցող՝ 3,000 ՀՀ դրամ
- Մեկ տարուց ավելի վաղեմություն ունեցող՝ 12,000 ՀՀ դրամ

Այլ ծառայությունների սակագներ (ներառյալ ԱԱՀ)

  • Քաղվածքների կամ այլ փաստաթղթերի փոստային առաքում

 Ներհանրապետական և ԱՀ՝ 0
 Միջազգային
- Օրենքով և պայմանագրով սահմանված լինելու դեպքում` առաքման ծառայությունը մատուցող կազմակերպության կողմից սահմանված սակագին
- Այլ դեպքերում` առաքման ծառայությունը մատուցող կազմակերպության կողմից սահմանված սակագին + 1,500 ՀՀ դրամ

  • Քաղվածքների կամ այլ փաստաթղթերի՝ Պատվիրակված առաքման փոստային ծառայության միջոցով առաքում

- Ներհանրապետական և ԱՀ՝ 3,000 ՀՀ դրամ
- Միջազգային` Առաքման ծառայությունը մատուցող կազմակերպության կողմից սահմանված սակագին + 3,000 ՀՀ դրամ

1Նույն հաճախորդին տեղեկանքի և քաղվածքի միաժամանակյա տրամադրման և տեղեկանքի դիմաց գանձում նախատեսված լինելու դեպքում գանձումը կատարվում է միայն տեղեկանքի դիմաց:
2Մեկից ավելի գործող հաշիվ ունենալու պարագայում դիտարկվում է ավելի վաղ բացված հաշվի բացման ամսաթիվը՝ անկախ տեղեկանքում ներառվելու փաստից:

Հեռահար կապի միջոցներ

Բանկի ծառայությունները մատուցվում են նաև հեռահար կապի միջոցներով, որոնց պայմանները ներկայացված են հետևյալ հղումներով՝

Converse Առցանց Բանկ / Converse Mobile - https://conversebank.am/hy/internet-banking/
SMS – Converse / USSD - https://conversebank.am/hy/sms-converse-ussd/


Բանկոմատներ և կանխիկացման կետեր

Բանկի բանկոմատների ցանկ՝ https://conversebank.am/hy/atms/
Բանկի մասնաճյուղերի ցանկ՝ https://conversebank.am/hy/branches/

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ

 

1

Դիմում - հայտ

2

Անձը հաստատող փաստաթուղթ, Հանրային ծառայությունների համարանիշ կամ տեղեկանք ՀԾՀ չստանալու վերաբերյալ (չի պահանջվում, եթե ներկայացվում է նույնականացման քարտ)

3

Հաստատում, որ հանդիսանում է Ընկերության ապահովագրական գործակալ

4

Եկամուտը հավաստող փաստաթուղթ

Անհրաժեշտության դեպքում կարող են պահանջվել նաև այլ փաստաթղթեր

 

Ուշադրություն

Քարտային հաշվի արժույթից տարբերվող արժույթով արտերկրի կանխիկացման, առևտրի և սպասարկման կետերում կատարված գործարքների դեպքում արտարժույթի փոխանակման ժամանակ գործում է Բանկի կողմից սահմանված 2% միջնորդավճար: Բացառություն են կազմում. Visa քարտերի դեպքում՝ ԱՄՆ դոլարով և Եվրոյով, իսկ Mastercard քարտերի դեպքում՝ ԱՄՆ դոլարով կատարված գործարքները:

Քարտային հաշվի արժույթից տարբերվող արժույթով գործարքի հավաստագրման և փաստացի հաշվեգրման ժամանակ կիրառվող փոխարժեքները կարող են տարբերվել: Հավաստագրման ժամանակ կիրառվում են ArCa/Visa/Mastercard վճարահաշվարկային համակարգերի կողմից սահմանված փոխարժեքները, իսկ գործառնության/գործարքի հաշվեգրման ժամանակ կիրառվում է Բանկի կողմից գործառնության/գործարքի հաշվեգրման օրվան նախորդող բանկային օրվա ավարտի համար սահմանված ԱՄՆ դոլարի փոխարժեքը: Բացառություն են կազմում Visa վճարահաշվարկային համակարգի քարտերով Եվրոյով կատարված գործառնությունները/գործարքները, որոնց հաշվեգրման ժամանակ կիրառվում է Բանկի կողմից գործառնության/գործարքի հաշվեգրման օրվան նախորդող բանկային օրվա ավարտի համար սահմանված Եվրոյի փոխարժեքը: Փոխարժեքների տարբերության հետ կապված արժութային և այլ ռիսկերի համար Բանկը պատասխանատվություն չի կրում:

Ձեր կողմից պարտավորությունը չկատարելու կամ թերի կատարելու դեպքում երեք աշխատանքային օրվա ընթացքում այդ տվյալները կտրամադրվեն վարկային բյուրո, որտեղ ձևավորվում է Ձեր վարկային պատմությունը: Վատ վարկային պատմություն ունենալը հետագայում կարող է խոչընդոտել վարկի ստացման հարցում: Դուք իրավունք ունեք վարկային բյուրոյից տարեկան մեկ անգամ անվճար ստանալ Ձեր վարկային պատմության զեկույցը:

Ձեր գույքը կարող է օրենքով սահմանված կարգով բռնագանձվել, եթե Դուք ժամանակին չկատարեք Ձեր տոկոսագումարների և վարկի գումարի մարումները:

Բանկը, «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է հաճախորդից` «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ հաճախորդին:

Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (Foreign Account Tax Compliance Act (FATCA)) հիման վրա ԱՄՆ կառավարության հետ կնքած համաձայնագրի պայմաններին համապատասխան, Ձեր՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար, Բանկը կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում:

Բանկն իրավասու է փոփոխել և լրացնել մատուցվող ծառայությունների սակագները՝ պայմանագրով սահմանված կարգով ծանուցելով այդ մասին հաճախորդներին` սեփական ինտերնետային էջում (www.conversebank.am) հաղորդագրություն հրապարակելով, Բանկի տարածքում հայտարարություններ փակցնելու միջոցով, փոստով ծանուցումն առաքելու միջոցով և հաճախորդի կողմից ընտրված Բանկի կողմից առաջարկվող այլ եղանակներով տրամադրելու միջոցով, որը համարվում է Հաճախորդի պատշաճ իրազեկում:

Քարտային հաշիվը և դրանում եղած դրամական միջոցները տնօրինելու հաճախորդի իրավունքները կարող են սահմանափակվել դատարանի վճռով դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների կամ հարկային մարմինների կամ օրենքով սահմանված կարգով այլ իրավասու մարմինների կողմից ներկայացված հայտի հիման վրա:

Առանց հաճախորդի կարգադրության հաշվից դրամական միջոցների բռնագանձումը կարող է իրականացվել դատարանի վճռով դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների և հարկային մարմինների կողմից ներկայացված հայտի հիման վրա: Դրանք արտացոլվում են հաճախորդի բանկային հաշիվների քաղվածքներում, որոնք Բանկի և հաճախորդի միջև համաձայնեցված կարգով տրամադրվում են հաճախորդին:

Վարկ ստանալու համար դիմելիս Բանկը Ձեզ կտրամադրի սպառողական վարկի էական պայմանների անհատական թերթիկ, որում կներկայացվեն Ձեզ տրամադրվելիք Վարկի անհատական պայմանները:

Բանկը պայմանագիր կնքելիս Ձեզ կտրամադրի «Քարտերի տրամադրման և օգտագործման կանոնները», որում ներկայացված են քարտի անվտանգ օգտագործման նվազագույն պայմանները:

 Հաշվարկային և դեբետային քարտերի տրամադրման վայր

Քարտերը տրամադրվում են Բանկի Գլխավոր գրասենյակի Հաճախորդների Սպասարկման Գրասենյակում և մասնաճյուղերում:

Վարկային սահմանաչափի տրամադրելու դրական որոշման և մերժման գործոններ

Բանկը հակված է տրամադրել վարկային սահմանաչափը, եթե

  • Հայտատուն համապատասխանում է տվյալ վարկի տրամադրման պայմաններին և սահմանափակող դրույթներին,
  • Հայտատուն գնահատման արդյունքում ճանաչվում է վարկունակ,
  • Հայտատուի ներկայացրած փաստաթղթերը և տեղեկանքներն արժանահավատ են, և ներառում են բոլոր անհրաժեշտ տեղեկությունները,
  • Հայտատուի վարկային պատմությունը դրական է կամ բացակայում է:

Հայտատուի՝ վերոնշյալ պայմաններից ցանկացածին, ինչպես նաև Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված այլ պահանջներին չհամապատասխանելը, կարող է հանգեցնել վարկի տրամադրման մերժմանը:

Վարկային սահմանաչափի տրամադրման որոշման մասին տեղեկացնելու և տրամադրելու ժամկետներ

Վարկային սահմանաչափի տրամադրման որոշման կայացումը տևում է առավելագույնը 5 բանկային օր, Հաճախորդը տեղեկացվում է մեկօրյա ժամկետում, սահմանաչափը տրամադրվում է 3 բանկային օրվա ընթացքում:

Ձեր ֆինանսական տեղեկատուն

"Ձեր ֆինանսական տեղեկատուն" ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայությունների որոնման, համեմատման և Ձեզ համար ամենաարդյունավետ տարբերակի ընտրությունը հեշտացնող էլեկտրոնային համակարգ է՝ https://www.fininfo.am/compare-payment-card

Ծանուցում ավանդների հատուցման երաշխավորման պայմանների և կարգի մասին

Ձեր ավանդի հատուցման երաշխավորողն է Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը (այսուհետև` Հիմնադրամ):

Ավանդի արժութային կառուցվածքը

Ավանդի երաշխավորման առավելագույն չափը

Եթե նույն բանկում ունեք միայն դրամային ավանդ

16 միլիոն ՀՀ դրամ

Եթե նույն բանկում ունեք միայն արտարժութային ավանդ

7 միլիոն ՀՀ դրամ

Եթե նույն բանկում ունեք և ՀՀ դրամով, և արտարժույթով ավանդ

Եթե դրամային ավանդը 7 միլիոն դրամից ավելի է

16 միլիոն ՀՀ դրամ (երաշխավորվում է միայն դրամային ավանդը)

Եթե դրամային ավանդը 7 միլիոն դրամից պակաս է

7 միլիոն ՀՀ դրամ (երաշխավորվում է դրա­մա­յին ավանդն ամբողջությամբ և արտարժութային ավանդը` 7 միլիոն դրամի և հատուցման ենթակա դրամային ավանդի տարբերության չափով)

Հիմնադրամի գտնվելու վայրը` ք. Երևան, Խորենացի 15 ("Էլիտ Պլազա" բիզնես կենտրոն)
Հեռախոս՝ +37410 583514 

Վեճերի և տարաձայնությունների լուծման կարգ

Հաճախորդի և Բանկի միջև ծագած ցանկացած վեճ և տարաձայնություն նախ և առաջ լուծվում է երկուստեք` փոխադարձ բանակցությունների միջոցով, իսկ համաձայնության չգալու դեպքում` ՀՀ օրենսդրությամբ սահմանված ինչպես դատական կարգով, այնպես էլ Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով (ֆիզիկական անձանց դեպքում):

Ծանուցում Ֆինանսական համակարգի հաշտարարի վերաբերյալ

Տեղեկացնում ենք, որ "Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին" ՀՀ օրենքի համաձայն՝ "Կոնվերս Բանկ" ՓԲԸ կողմից Ձեզ մատուցվող ծառայությունների հետ կապված տաuը միլիոն ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթով գումարը չգերազանցող գույքային պահանջի դեպքում ծագած վեճերն ու տարաձայնությունները կարող են լուծվել Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով:

Բանկի և Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի միջև կնքված համաձայնագրի համաձայն՝ Բանկը հրաժարվում է Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից միայն այն գույքային պահանջների մասով, որոնց չափը չի գերազանցում 250,000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը, իսկ գործարքի գումարի չափը չի գերազանցում 500,000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը:

Հասցե` 0010 ք. Երևան, Մ. Խորենացու փող., 15"Էլիտ Պլազա" բիզնես կենտրոն 7-րդ հարկ
Էլ. փոստ՝ i[email protected]
Հեռախոս` (+37460) 70-11-11
Ֆաքս` (+37410) 58-24-21

Կապ Բանկի հետ

Մանրամասների և հավելյալ տեղեկատվության համար կարող եք՝

  • այցելել Բանկի https://www.conversebank.am ինտերնետային կայք
  • այցելել Բանկի Գլխավոր գրասենյակի Հաճախորդների սպասարկման գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղ
  • զանգահարել +374 10 511211 հեռախոսահամարով
  • Viber ՝ +374 95 511211
  • Skype ՝ conversebank-callcenter

 

Թարմացվել է 17.03.2022թ. 17:53

Քարտերի տրամադրման և օգտագործման կանոններ
Տեղեկատվական ամփոփագիր
Պայմանները մինչ 26.11.2021
Պայմանները մինչ 26.10.2021
Պայմանները մինչ 26.08.2021