Թեժ գիծ +37410 511 211

Եվրոյով պարտատոմսեր

"ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿ" ՓԲԸ ԿՈՂՄԻՑ ԹՈՂԱՐԿՎԱԾ ԵՎՐՈՅՈՎ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐ

ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի 29/03/2018թ. N 1/220Ա որոշման համաձայն գրանցվել է "Կոնվերս Բանկ" ՓԲԸ կողմից թողարկված պարտատոմսերի ծրագրային ազդագիրը:

Թողարկման եվրոյով տրանշի տեղաբաշխումը սկսվում է սույն թվականի ապրիլի 26-ին և ավարտվել օգոստոսի 16-ին: Այս տրանշով տեղաբաշխվել է 5,000,000 եվրո անվանական արժեքով պարտատոմս:

Պարտատոմսերի ձեռքբերման համար ներդրողները սահմանված կարգով պետք է լրացնեն և պատշաճ կերպով "Կոնվերս Բանկ" ՓԲԸ ներկայացնեն Պարտատոմսերի ձեռքբերման հայտ/հայտեր:

Պարտատոմսերի ձեռքբերման հայտի լրացնելուց և պատշաճ կերպով "Կոնվերս Բանկ" ՓԲԸ ներկայացնելուց հետո, սակայն ոչ ուշ քան մինչև նույն աշխատանքային օրվա ժամը 16:30-ը պարտատոմս ձեռք բերել ցանկացող անձը պետք է թողարկման նպատակով "Կոնվերս Բանկ" ՓԲԸ -ում բացված 1930043129823704 հաշվեհամարին կատարի ձեռք բերվող պարտատոմսերի դիմաց վճարում:

Համաձայն ՀՀ Կենտրոնական Բանկի նախագահի 23/05/2018 N 1/357Ա Որոշման հաստատվել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2018 թվականի մարտի 29-ի թիվ 1/220Ա որոշմամբ գրանցված արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագրի լրացումը:

Ծրագրային ազդագիրը հրապարակվել է Բանկի ինտերնետային կայքում 20.04.2018թ:

Ծրագրային ազդագրի էլեկտրոնային տարբերակը կարելի է ներբեռնել սեղմելով այստեղ, իսկ թղթային տարբերակը` այցելելով "Կոնվերս Բանկ" ՓԲԸ գլխամասային գրասենյակ, հասցե՝ ք. Երևան, 0010, Հանրապետության հրապարակ, Վազգեն Սարգսյան 26/1:

Պարտատոմսերի էական պայմաններ

Թողարկող "Կոնվերս Բանկ" ՓԲԸ
Դաս Անվանական արժեկտրոնային
Անվանական արժեք 100 եվրո
Ընդհանուր ծավալ 5,000,000 եվրո
Շրջանառության ժամկետ 36 ամիս
Արժեկտրոնային եկամտաբերություն 4.00%
Արժեկտրոնների վճարման պարբերականություն կիսամյակային
Տեղաբաշխող "Կոնվերս Բանկ" ՓԲԸ

"Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին" ՀՀ օրենքի համաձայն Բանկի կողմից թողարկված անվանական արժեկտրոնային պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորված են Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից:

Պարտատոմսերը ձեռք բերելու համար անհրաժեշտ է ունենալ կամ բացել

1. արժեթղթերի հաշիվ՝ օրենքով սահմանված կարգով լիցենզավորված Հաշվի օպերատորներից որևէ մեկի մոտ
2. ՀՀ դրամով հաշիվ որևէ բանկում

"Կոնվերս Բանկ" ՓԲԸ հանդիսանում է հաշվի օպերատոր: Պահանջվող բոլոր հաշիվները հնարավոր է բացել նաև "Կոնվերս Բանկ" ՓԲԸ-ում:

"Կոնվերս Բանկ" ՓԲԸ թողարկած պատատոմսեր ձեռք բերող հաճախորդների համար հաշիվները բացվում են անվճար և պարտատոմսի գործողության ընթացքում, առանց սպասարկման վճարի:

Պարտատոմսերի ձեռք բերման նվազագույն ծավալը 20 հատ է, իսկ առավելագույն ծավալը սահմանափակված է տեղաբաշխման ծավալով:

Բանկին վերապահված է պարտատոմսերի դիմաց ստացված տոկոսներից օրենքով սահմանված կարգով եկամտահարկը (10%) հաշվարկելու և վճարելու հարկային գործակալի իրավունքը:

Թողարկման վերջնական պայմանների էլեկտրոնային տարբերակը կարելի է ներբեռնել սեղմելով այստեղ

 

Հաշվիչ

 

Պարտատոմսերի Ծրագրային Ազդագիր

Պարտատոմսերի ծրագրային ազդագրի լրացում

Թողարկման վերջնական պայմանները

Մեկ պարտատոմսի գինը տեղաբաշխման ժամկետի ընթացքում

Ձեռքբերման հայտ-հանձնարարական իրավաբանական անձանց համար

Ձեռքբերման հայտ-հանձնարարական ֆիզիկական անձանց համար

Հատուկ փաթեթ պարտատոմս ձեռք բերող հաճախորդների համար

ՀՀ դրամով պարտատոմս ձեռք բերող հաճախորդների համար գործում է բանկային պրոդուկտներից օգտվելու հետևյալ հատուկ պայմանները.

  • Բանկի քարտապան հաճախորդներին գործող վճարային քարտից մեկ դասով ավելի բարձր դասի քարտի տրամադրում՝ գործող քարտի տեսակի համար Բանկի հաճախորդների համար սահմանված Բանկի սակագներով և դրույքներով,
  • Բանկի ոչ քարտապան հաճախորդներին վճարային քարտի տրամադրում՝ քարտի տարեկան սպասարկման վճարի գործող սակագնից 50%-ով նվազեցված սակագնով1
  • Վճարային քարտին վարկային սահմանաչափի տրամադրման հնարավորություն՝ հետևյալ պայմաններով2
Վարկային սահմանաչափի տեսակ վերականգնվող, առանց արտոնյալ ժամկետի
Վարկային սահմանաչափի արժույթ պարտատոմսի արժույթ
Սահմանաչափի մեծություն մինչև գրավադրվող պարտատոմսերի արժեքի 95%
Տարեկան տոկոսադրույք գրավադրվող պարտատոմսի արժեկտրոնի եկամտաբերություն գումարած 3 տոկոսային կետ,
Ժամկետ ոչ ավելի, քան մինչև պարտատոմս(եր)ի մարման ժամկետին նախորդող աշխատանքային օրը.
  • Պարտատոմս ձեռք բերող հաճախորդների համար ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով և եվրոյով ընթացիկ և խնայողական հաշիվները բացվում են առանց հաշվի բացման և տարեկան սպասարկման վճարի՝ հաճախորդի կողմից չմարված պարտատոմս ունենալու ժամանակահատվածում:
  • Պարտատոմս ձեռք բերող հաճախորդներին ընձեռնվում է հնարավորություն կնքել ռեպո համաձայնագրեր՝ հետգնման պայմանով: Ռեպո համաձայնագրի պայմանները սահմանվում են ելնելով գործարքի պահին գործող շուկայական գներից և տոկոսադրույքներից:

1Եթե Պարտատոմս ձեռք բերող անձն իրավաբանական անձ է, ապա վճարային քարտը կարող է ձևակերպվել կազմակերպության տնօրենի և գլխավոր հաշվապահի անունով: Այս դրույթը չի տարածվում Բանկում գործող այլ ակցիաներով քարտերի վրա:
2Վարկային սահմանաչափը տրամադրվում է, եթե պարտատոմսի վերջնաժամկետին մնացել է ոչ պակաս, քան 30 օրացուցային օր:

 

Բանկի այն ավանդատուները, որոնք ժամկետից շուտ կդադարեցնեն իրենց ժամկետային ավանդի պայմանագիրը և ամբողջ գումարը կամ գումարի մի մասը կներդնեն Բանկի կողմից թողարկված պարտատոմսերում՝ ավանդային պայմանագրի վաղաժամկետ դադարեցման դեպքում տոկոսագումարի վերահաշվարկ չի կատարվի պայմանով, որ գումարի մասնակի ներդրման դեպքում ավանդի մնացյալ գումարը կվերաներդրվի որպես ավանդ՝ դադարեցված ավանդային պայմանագրով սահմանված պայմաններով, մինչև դադարեցված ավանդի գործողության ժամկետի ավարտը, սական ոչ պակաս ժամկետով, քան տվյալ ավանդատեսակի համար սահմանված նվազագույն ժամկետը: