Թեժ գիծ +37410 511 211

ՎԶԵԲ պարտատոմսեր

 ՎԶԵԲ-Ի ԿՈՂՄԻՑ ԹՈՂԱՐԿՎԱԾ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐ

Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկ (ՎԶԵԲ) թողարկել է պարտատոմսեր:
Թողարկված պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացվելու է աճուրդի միջոցով 2026 թվականի հուլիսի 7-ին Հայաստանի ֆոնդային բորսայում:
Կոնվերս Բանկը հանդիսանում է տեղաբաշխող:

Բանկի միջոցով պարտատոմսեր ձեռք բերելու հայտ ներկայացնելու համար ներդրողները պետք է ունենան ՀՀ դրամով և արժեթղթերի հաշիվներ, ներդրումային ծառայությունների մատուցման պայմանագիր:

Այլ մանրամասների համար աճուրդից առնվազն մեկ օր առաջ կապ հաստատել Բանկի հետ հետևյալ հնարավոր տարբերակներով.

  • Զանգահարել Բանկի զանգերի կենտրոն +374 10 511211
  • Այցելել Կոնվերս Բանկի ցանկացած մասնաճյուղ
  • Գրել էլեկտրոնային փոստով՝ [email protected] կամ [email protected]

Աճուրդին հնարավոր է մասնակցել նաև Բորսայի ցանկացած անդամի միջոցով՝ ցանկը հասանելի է այստեղ:
Տեղաբաշխման ավարտից հետո պարտատոմսերը ներկայացվելու են ցուցակման Հայաստանի ֆոնդային բորսայում:

 

ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԷԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ 
Թողարկող Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկ (ՎԶԵԲ)
Վարկանիշ AAA (S&P), Aaa (Moody's), AAA (Fitch)
Արժույթ ՀՀ դրամ
ISIN AMEBRDB25UK6
Անվանական արժեք 10,000,000 ՀՀ դրամ
Ընդհանուր ծավալ 5,000,000,000 ՀՀ դրամ
Շրջանառության ժամկետ 36 ամիս

Արժեկտրոնի տարեկան տոկոսադրույքը

 

Արժեկտրոնի տարեկան տոկոսադրույք
07 հուլիս 2026-07 հունվար 2027 ժամանակահատվածի համար

 

Լողացող՝ հղման դրույք*+0.00%

 

 6.8359 %

 

Արժեկտրոնների վճարման պարբերականություն կիսամյակային
Տեղաբաշխման սկիզբ 7 հուլիսի 2026թ.
Տեղաբաշխման ավարտ 7 հուլիսի 2026թ.
Պարտատոմսերի մարման ժամկետ 7 հուլիսի 2029թ.
Տեղաբաշխող "Կոնվերս Բանկ" ՓԲԸ
*Հղման դրույք.
ՀՀ դրամով 6-ամսյա (180 oրյա) գանձապետական պարտատոմսերի եկամտաբերություն: Վերանայման պարբերականություն յուրաքանչյուր 6 ամիս:                         
  

 

 ԾԱՆՈՒՑՈՒՄ ՆԵՐԴՐՈՂՆԵՐԻՆ