Թեժ գիծ +37410 511 211

Հայտարարություններ

Հայտարարություն

 Հարգելի հաճախորդ,

Սպասարկումն առավել հարմարավետ պայմաններում կազմակերպելու նպատակով "Կոնվերս Բանկ" ՓԲԸ-ն (այսուհետ՝ Բանկ) որոշել է Ձեր՝ ոսկու գրավով ապահովված վարկային փաթեթը 03.10.2023թ-ից տեղափոխել Բանկի "Արշակունյաց" մասնաճյուղ (հասցե՝ ք. Երևան, Արշակունյաց պողոտա 17 շենք, 1), որտեղից էլ վարկային պարտավորությունների ամբողջական կատարումից հետո կկարողանաք ստանալ գրավադրված ոսկյա իրերը:

Տեղեկացնում ենք նաև, որ վարկային պայմանագրի գծով վճարումները կարող եք իրականացնել Converse Mobile հավելվածի և վճարային տերմինալների միջոցով կամ Բանկի ցանկացած մասնաճյուղում:

Խնդրում ենք այս հանգամանքը հաշվի առնել նաև հետագայում և, անհրաժեշտության դեպքում, ոսկու գրավով ապահովված ֆինանսավորում ստանալու նպատակով Կոնվերս Բանկի "Մոսկովյան" մասնաճյուղի (hասցե՝ ք. Երևան, Մաշտոցի 39/12) և "Սայաթ-Նովա" մասնաճյուղի (hասցե՝ ք. Երևան, Սայաթ-Նովա 19) փոխարեն այցելել "Արշակունյաց" կամ տվյալ ծառայությունը մատուցող ցանկացած այլ մասնաճյուղ:

Սույն ծանուցման վերաբերյալ հարցերի դեպքում կարող եք զանգահարել (+374 10) 511-211 հեռախոսահամարով, գրել [email protected] էլ. hասցեին կամ այցելել Բանկ:

Շնորհակալ ենք վստահության համար, արժևորում ենք մեր համագործակցությունը:

Հարգանքով՝ Կոնվերս Բանկ

*Ծանուցումը համարվում է Ձեզ տրամադրված այն Ձեզ հասանելի դառնալու պահից, անկախ նրանից, թե Դուք փաստացի երբ եք ստանում այդ տեղեկատվությունը:

Հայտարարված է` 29.09.2023



← Վերադառնալ ցուցակին