Ծանուցում "Կոտայք" մասնաճյուղի գործունեության դադարեցման մասին
Հարգելի հաճախորդ,
Տեղեկացնում ենք, որ սույն թվականի հուլիսի 18-ից դադարեցվելու է "Կոնվերս Բանկ" ՓԲԸ "Կոտայք" մասնաճյուղի (հասցե՝ Կոտայքի մարզ, Առինջ Բ թաղամաս, 1 փողոց, 17, Առինջ Մոլ Առևտրի կենտրոն) գործունեությունը, ինչից հետո տվյալ մասնաճյուղի հաճախորդների սպասարկումն իրականացվելու է Բանկի "Ավան" մասնաճյուղում (հասցե՝ Երևան, Խուդյակով 161/2)՝ առավել հարմարավետ պայմաններում:
Ձեր ամենօրյա գործարքները, վճարումները՝ վարկի մարում, ավանդի համալրում, կոմունալ վճարումներ, փոխանցումներ, արտարժույթի փոխանակում և այլն, կարող եք 24/7 ռեժիմով կատարել Բանկի Մոբայլ հավելվածով և Առցանց Բանկ համակարգով, ինչպես նաև այցելելով Բանկի՝ Ձեզ հարմար մասնաճյուղ:
Սույն ծանուցման վերաբերյալ հարցերի դեպքում կարող եք զանգահարել (+374 10) 511-211 հեռախոսահամարով, գրել [email protected] էլ. hասցեին կամ այցելել Բանկ:
Հարգանքով՝ Կոնվերս Բանկ
Հայտարարությունը տեղադրված է "Առավոտ" օրաթերթի 11/07/2023թ-ի (122/6894) համարում:
Հայտարարված է` 10.07.2023