Թեժ գիծ +37410 511 211

Հայտարարություններ

Հայտարարություն

 Հարգելի հաճախորդ,

Սպասարկումն առավել հարմարավետ պայմաններում կազմակերպելու նպատակով Կոնվերս Բանկը որոշել է Ձեր՝ ոսկու գրավով ապահովված վարկը տեղափոխել Բանկի "Կենտրոնական" մասնաճյուղ (հասցե՝ ք. Երևան, Կոմիտասի պողոտա 49 շենք, 1/3), որտեղից էլ վարկային պարտավորությունների ամբողջական կատարումից հետո կկարողանաք ստանալ գրավադրված ոսկյա իրերը:
Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ վարկային պայմանագրի գծով վճարումները կարող եք իրականացնել Converse Mobile հավելվածի և վճարային տերմինալների միջոցով կամ այցելել Բանկի ցանկացած մասնաճյուղ:
Խնդրում ենք այս հանգամանքը հաշվի առնել նաև հետագայում և ոսկու գրավով ապահովված ֆինանսավորում ստանալու նպատակով "Դավթաշեն" (Հասցե՝ ք. Երևան, Դավթաշեն վարչական շրջան, 3 թաղամաս, 18/6 տարածք)) մասնաճյուղի փոխարեն այցելել "Կենտրոնական" կամ տվյալ ծառայությունը մատուցող ցանկացած այլ մասնաճյուղ:
Սույն ծանուցման վերաբերյալ հարցերի դեպքում կարող եք զանգահարել (+374 10) 511-211 հեռախոսահամարով, գրել [email protected] էլ. hասցեին կամ այցելել Բանկ:
Շնորհակալ ենք վստահության համար, արժևորում ենք մեր համագործակցությունը:

Հարգանքով՝ Կոնվերս Բանկ

Հայտարարված է` 10.05.2023



← Վերադառնալ ցուցակին