Տեխնիկական վերազինում
Հարգելի հաճախորդ,
Կոնվերս Բանկի կողմից մատուցվող ծառայությունների որակի բարելավման նկատառումով հունվարի 22-ին ժամը 13.00-14.00 միջակայքում մինչև 20 րոպե տևողությամբ անհասանելի են լինելու հետևյալ համակարգերը՝
- ՀԾ Ինտերնետ-Բանկինգ,
- Մոբայլ բանկինգ,
- ՀԾ Հաճախորդ-բանկ,
- MsExchange (Բանկի ներքին նամակագրություն),
- Վճարային տերմինալներ:
Նշված ժամանակահատվածում Բանկի Զվարթնոց մասնաճյուղը մատուցելու է սահմանափակ ծառայություններ.
- Կանխիկ մուտք հաշիվներին
- Կանխիկ արտարժույթի փոխանակում
- Կանխիկ վճարման հանձնարարագրերի ընդունում
- ԱԱՀ-ի վերադարձ
Հայցում ենք Ձեր ներողամտությունը:
Հարգանքով` Կոնվերս Բանկ
Հայտարարված է` 20.01.2023