Թեժ գիծ +37410 511 211

Հայտարարություններ

Տեխնիկական վերազինման աշխատանքներ

 Սիրելի հաճախորդ,

Կոնվերս Բանկի կողմից մատուցվող ծառայությունների որակի բարելավման նկատառումով հուլիսի 2-ին Բանկում իրականացվելու են տեխնիկական վերազինման աշխատանքներ, ինչի պատճառով նույն օրը՝ սկսած 21.15-ից, առժամանակ անհասանելի են լինելու․

- Ինտերնետ բանկինգ համակարգը
- Մոբայլ հավելվածը
- Առցանց վճարումների հարթակը
- Վճարային տերմինալները
- Ապառիկ վարկերի ձևակերպումները

Նշված ժամանակահատվածում Բանկի "Կոտայք", "Զվարթնոց օդանավակայան", "Ավիացիա" և "Շիրակ" մասնաճյուղերը մատուցելու են սահմանափակ ծառայություններ:

Մասնավորապես իրականացվելու են հետևյալ գործարքները

  • Կանխիկ մուտք հաշիվներին
  • Կանխիկ արտարժույթի փոխանակում
  • Կանխիկ վճարման հանձնարարագրերի ընդունում
  • ԱԱՀ-ի վերադարձ

Աշխատանքները նախատեսվում է ավարտել հուլիսի 3-ին՝ ժամը 11.00-12.00-ի միջակայքում:
Հայցում ենք Ձեր ներողամտությունը:

Ձեր` Կոնվերս Բանկ

Հայտարարված է` 29.06.2022



← Վերադառնալ ցուցակին