Կոնվերս Բանկի մասնաճյուղերի աշխատանքային գրաֆիկը շաբաթ և կիրակի օրերին
Հարգելի հաճախորդներ,
Հայտնում ենք, որ Կոնվերս Բանկ ՓԲԸ մասնաճյուղերը շաբաթ և կիրակի օրերին աշխատում են հետևյալ աշխատանքային գրաֆիկով.
Շաբաթ օրը Բանկի մասնաճյուղերը աշխատելու են ժամը 10:00-14:30-ը, բացառությամբ Կոտայք մասնաճյուղի (աշխատանքային ժամերը՝ 09:30-17:00-ը) և Զվարթնոց օդանավակայան մասնաճյուղի (շուրջօրյա):
Կիրակի օրը Կոտայք մասնաճյուղը սպասարկելու է ժամը 09:30-17:00-ը, իսկ Զվարթնոց օդանավակայան մասնաճյուղը սպասարկելու է շուրջօրյա:
Վերը նշված օրերին մասնաճյուղերում մատուցվելու են ստորև ծառայությունները.
- Հաշիվներին կանխիկ գումարի մուտքագրում,
- ՀՀ դրամային հաշիվներից կանխիկ գումարի տրամադրում,
- Կանխիկ արտարժույթի փոխանակում,
- Վարկերի մարումներ,
- Բյուջետային փոխանցումներ,
- Կոմունալ վճարումներ,
- Ոսկու գրավով վարկի տրամադրում,
- Արագ դրամական փոխանցումների վճարում,
- Վճարային քարտերի տրամադրում,
- Հայտերի ընդունում,
- Տեղեկատվության և խորհրդատվության տրամադրում:
Հայտարարված է` 25.03.2022