Թեժ գիծ +37410 511 211

Հայտարարություններ

Կոնվերս Բանկի մասնաճյուղերի աշխատանքային գրաֆիկը մարտի 12-ին և 13-ին

 
Հարգելի հաճախորդներ,

Հայտնում ենք, որ Կոնվերս Բանկ ՓԲԸ մասնաճյուղերը մարտի 12-ին և 13-ին աշխատելու են հետևյալ աշխատանքային գրաֆիկով.

Շաբաթ օրը՝ մարտի 12-ին, Բանկի մասնաճյուղերը աշխատելու են ժամը 10:00-14:30, բացառությամբ
Կոտայք մասնաճյուղի (աշխատանքային ժամերը՝ 09:30-17:00-ը) և Զվարթնոց օդանավակայան մասնաճյուղի (շուրջօրյա):

Կիրակի օրը՝ մարտի 13-ին, Կոտայք մասնաճյուղը սպասարկելու է ժամը 09:30-17:00-ը, իսկ Զվարթնոց օդանավակայան մասնաճյուղը սպասարկելու է շուրջօրյա:

Վերը նշված օրերին մասնաճյուղերում մատուցվելու են ստորև ծառայությունները.

  • Հաշիվներին կանխիկ գումարի մուտքագրում,
  • ՀՀ դրամային հաշիվներից կանխիկ գումարի տրամադրում,
  • Կանխիկ արտարժույթի փոխանակում,
  • Վարկերի մարումներ,
  • Բյուջետային փոխանցումներ,
  • Կոմունալ վճարումներ,
  • Ոսկու գրավով վարկի տրամադրում,
  • Արագ դրամական փոխանցումների վճարում, ընդ որում արտարժույթով փոխանցումների դեպքում տվյալ փոխանցումից մեկ անձին կարող է վճարվել 100 ԱՄՆ դոլար, 100 Եվրո կամ 100,000 ՌԴ ռուբլի, իսկ տարբերությունը վճարվում է ՀՀ դրամով:
  • Վճարային քարտերի տրամադրում,
  • Հայտերի ընդունում,
  • Տեղեկատվության և խորհրդատվության ստացում:

 

Հայտարարված է` 11.03.2022



← Վերադառնալ ցուցակին