Թեժ գիծ +37410 511 211

Հայտարարություններ

Կոնվերս Մոբայլ հավելվածի թարմացում

 Հարգելի հաճախորդ,

Տեխնիկական վերազինման նպատակով հունվարի 16-ին՝ առավոտյան ժամը 9-ից, Կոնվերս Բանկի Մոբայլ հավելվածը չի գործելու:

Վերազինումից հետո հասանելի կլինի Կոնվերս Մոբայլ հավելվածի թարմացված տարբերակը, որն ունի ավելի պարզ գործիքակազմ և լայն հնարավորություններ, այդ թվում՝ անհպում վճարումների NFC համակարգի հասանելիություն:

Բանկի թարմացված եւ ավելի ֆունկցիոնալ նոր Մոբայլ հավելված մուտք գործելու համար քեզ պետք կլինի.

  • Մտապահել քո մուտքանունը և գաղտնաբառը՝ դրանք պետք կգան նոր Մոբայլ հավելված մուտք գործելու համար: Այլապես, մուտքանունը վերականգնելու համար անհրաժեշտ է լինելու այցելել Բանկ:
  • Մուտքանունը կարող ես ստուգել գործող Կոնվերս Մոբայլ հավելվածում՝ քո Անձնական էջում՝ անուն-ազգանունի կողքի նշանին սեղմելով:
  • Եթե մոռացել ես գաղտնաբառը, ապա կարող ես այն վերականգնել՝ "Մոռացե՞լ ես գաղտնաբառը" կոճակը սեղմելով:

Շնորհակալություն, որ մեզ հետ եք։

Մենք անում ենք առավելագույնը մատուցվող ծառայությունների որակը էլի ավելի բարելավելու համար:

Հարգանքով՝ Կոնվերս Բանկ

"Կոնվերս Բանկ" ՓԲԸ-ն վերահսկվում է Կենտրոնական բանկի կողմից։
 

Հայտարարված է` 14.01.2022



← Վերադառնալ ցուցակին