Թեժ գիծ +37410 511 211

Հայտարարություններ

"Կոնվերս Բանկ" ՓԲԸ-ի սակագներում տեղի է ունենալու փոփոխություն

Հարգելի Հաճախորդ,

Տեղեկացնում ենք, որ Բանկի Սակագներ և դրույքներում կատարվել են հետևյալ փոփոխությունները և լրացումները, որոնք ուժի մեջ են մտնում 2021թ. օգոստոսի 26-ից.

ԳՈՐԾԱՐՔԻ ՏԵՍԱԿ

ՍԱԿԱԳՆԵՐ ԵՎ ԴՐՈՒՅՔՆԵՐ

1.    ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ 1.1/1.2

1.1.

ՀՀ դրամով

 

1.1.1.

Փոխանցումներ այլ ՀՀ բանկեր, բացառությամբ տեխնիկական զննության կտրոնների տրամադրման դիմաց իրականացվող փոխանցումների

 

1.1.1.1.

Հաշվետեր հաճախորդների համար

 

1.1.1.1.1.

Հաջորդ բանկային օրը փոխանցման պայմանով

Բանկի տարածքում վճարման հանձնարարական ներկայացնելու դեպքում` 100 ՀՀ դրամ

Հեռակառավարման համակարգով վճարման հանձնարարական ներկայացնելու դեպքում` 0

1.1.1.2.

 

Ոչ հաշվետեր հաճախորդների համար1.3

Մինչև 50,000 ՀՀ դրամ՝ 200 ՀՀ դրամ,
50,001 - 100,000 ՀՀ դրամ՝ 300 ՀՀ դրամ,
100,001 և ավելի ՀՀ դրամ՝ 0.1%, նվազագույնը 500 ՀՀ դրամ, առավելագույնը 5,000 ՀՀ դրամ

1.2.

Արտարժույթով և առարկայազուրկ մետաղներով1.4

 

1.2.1.

Փոխանցումներ այլ ՀՀ բանկեր՝ Կենտրոնական Բանկի թղթակցային հաշիվների միջոցով

(նույն կամ հաջորդ բանկային օրը փոխանցման պայմանով)

 

1.2.1.1.

 

Բանկի տարածքում վճարման հանձնարարական ներկայացնելու դեպքում

Մինչև 10,000 ԱՄՆ դոլար/Եվրո՝ 3,000 ՀՀ դրամ,

10,001 - 40,000 ԱՄՆ դոլար/Եվրո՝ 5,000 ՀՀ դրամ,

40,001 - 100,000 ԱՄՆ դոլար/Եվրո՝ 7,500 ՀՀ դրամ,

100,001 ԱՄՆ դոլար/Եվրո և ավելի՝ 10,000 ՀՀ դրամ

1.2.1.2.

Բանկի տարածքում և հեռակառավարման համակարգով ներկայացված վճարման հանձնարարականներից բացառություն են կազմում՝

 

ա

Ֆինանսական կազմակերպությունների, մասնավորապես՝ ներդրումային ընկերություններ, վարկային կազմակերպություններ և այլն, փոխանցումները

3,000 ՀՀ դրամ՝ անկախ փոխանցման ծավալից

բ

Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա կատարվող փոխանցումները

0

գ

Բանկի կողմից վարկավորված և այդ գումարների՝ հաճախորդների այլ ֆինանսական կառույցներում պարտավորությունների մարման նպատակով փոխանցումները

 

0

2.    ԼՐԱՑՈՒՑՒՉ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2.1.

Փաստաթղթի տրամադրում առձեռն՝ Բանկի տարածքում

 

2.1.1.

Հաշվի քաղվածք, հաշվի շրջանառության վերաբերյալ տեղեկատվություն, վարկի վերաբերյալ տեղեկանք՝ տպված ՀԾ գործառնական համակարգից2.1

 

2.1.1.1

Ֆիզիկական անձանց համար2.2

 

 

ա

ՀՀ օրենսդրությամբ և/կամ պայմանագրով սահմանված պարբերականությամբ քաղվածքի 0տրամադրում հաճախորդի նախընտրած եղանակով

0

բ

Տարեկան 4 (չորս) անգամ Հիփոթեքային վարկերի հավելյալ քաղվածքի տրամադրում հաճախորդի նշած ժամանակահատվածի համար (այդ թվում՝ ՀՀ Պետական Եկամուտներ Կոմիտե ներկայացնելու համար)

0

գ

ՀՀ օրենսդրությամբ և/կամ պայմանագրով սահմանված պարբերականությամբ էլեկտրոնային եղանակով տրամադրված քաղվածքների՝ հաճախորդի ցանկությամբ հավելյալ տրամադրում վերջինիս նախընտրելի եղանակով և նախընտրելի ժամանակահատվածի համար (յուրաքանչյուր ժամանակահատվածի համար մեկ անգամ)

0

դ

10.1.1.1. կետի ա, բ և գ ենթակետերով սահմանվածից բացի հավելյալ մինչև 3 (երեք) տարի վաղեմության քաղվածքի տրամադրում

1,000 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ)

ե

10.1.1.1. կետի ա, բ և գ ենթակետերով սահմանվածից բացի հավելյալ 3 (երեք) տարի և ավելի վաղեմության (Բանկում պահպանված լինելու դեպքում) քաղվածքի տրամադրում

3,000 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ) 

 

Ծանոթագրություններ

1.1 Փոխանցումները /այդ թվում՝ նաև մետաղական հաշվով/ կատարվում են Բանկում մուտքագրման պահից ոչ ուշ քան հաջորդ բանկային օրը և համարվում են կատարված, եթե առկա է Բանկի որևէ թղթակցային հաշվից նշված գումարի փաստացի դուրս գրման վավերացումը:
1.2 Ընթացիկ, խնայողական և քարտային հաշիվներ ունեցող հաճախորդները համարվում են հաշվետեր հաճախորդներ, սակայն քարտային հաշիվներով փոխանցումների նշված սակագները գործում են, եթե տվյալ քարտի պայմաններով քարտային հաշիվներով փոխանցումների համար այլ սակագին սահմանված չէ:
1.3 Ոչ հաշվետեր հաճախորդի կողմից փոխանցումը կատարվում է միայն հաջորդ բանկային օրը:
1.4 ՀՀ դրամով փոխանցումները կարող են կատարվել նույն բանկային օրը միայն վճարման հանձնարարականը ՀԾ-Ինտերնետ Բանկ, ՀԾ "Բանկ-հաճախորդ" համակարգերից որևէ մեկով մինչև 15:00-ն, իսկ թղթային տարբերակով մինչև 14:00-ն ներկայացնելու դեպքում: Նշված ժամերից հետո ներկայացված հանձնարարականները կկատարվեն հաջորդ բանկային օրը: "Շտապ" պայմանով փոխանցումները կարող են կատարվել նույն բանկային օրը միայն մինչև 15:00-ն ներկայացնելու դեպքում համապատասխան միջնորդավճարի գանձման դեպքում:
50 մլն ՀՀ դրամ և ավելի գումարի փոխանցման դեպքում Բանկը կարող է չկատարել "Շտապ" պայմանով փոխանցումը: Ամսվա վերջին աշխատանքային օրը ներկայացված ՀՀ պետական բյուջե "Շտապ" պայմանով փոխանցումները կատարվում են առանց համապատասխան միջնորդավճարի գանձման:

Արտարժույթով փոխանցումները կատարվում են հետևյալ ռեժիմներով.

ԱՄՆ դոլարով և Եվրոյով մինչև 15:00-ն վճարման հանձնարարականները ներկայացնելու դեպքում փոխանցվում են նույն բանկային օրը, դրանից հետո ներկայացվածները` հաջորդ բանկային օրը: "Շտապ" պայմանով փոխանցումները կարող են կատարվել նույն բանկային օրը միայն մինչև 17:00-ն ներկայացնելու դեպքում համապատասխան միջնորդավճարի գանձման դեպքում դեպքում:

RUB-ով մինչև 12:00-ն վճարման հանձնարարականները ներկայացնելու դեպքում փոխանցվում են նույն բանկային օրը, դրանից հետո ներկայացվածները` հաջորդ բանկային օրը: "Շտապ" պայմանով փոխանցումները կարող են կատարվել նույն բանկային օրը միայն մինչև 14:00-ն ներկայացնելու դեպքում` համապատասխան միջնորդավճարի գանձման դեպքում:

Այլ արժույթներով փոխանցումները կատարվում են 3 բանկային օրվա ընթացքում:

2.1 Նույն հաճախորդին տեղեկանքի և քաղվածքի միաժամանակյա տրամադրման և տեղեկանքի դիմաց գանձում նախատեսված լինելու դեպքում գանձումը կատարվում է միայն տեղեկանքի դիմաց:
2.2 ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, այն է՝ ամսական պարբերականությամբ, հաշվի քաղվածքի տրամադրումը Բանկի ավանդատուին և սպառողական, գյուղատնտեսական և "Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին" օրենքով սահմանված՝ գերփոքր առևտրային կազմակերպություններ և անհատ ձեռնարկատերեր հանդիսացող վարկերի վարկառուներին (այսուհետ՝ Հաճախորդ)՝ համաձայն "Բանկային ավանդների ներգրավման մասին" ՀՀ օրենքի հոդված 6-ի, և "Սպառողական կրեդիտավորման մասին" հոդված 17-ի պահանջների: Հիպոտեկային վարկերի դեպքում՝ վարկային հաշվի քաղվածքը տրամադրվում է ոչ ուշ, քան յուրաքանչյուր հերթական վճարումից (մարումից) 20 աշխատանքային օր առաջ՝ համաձայն "Բնակարանային հիպոտեկային կրեդիտավորման մասին" ՀՀ օրենքի հոդված 8-ի պահանջի:
 

 

Հայտարարված է` 13.08.2021



← Վերադառնալ ցուցակին