Թեժ գիծ +37410 511 211

Հայտարարություններ

Բաց ընթացակարգով մրցույթի անցկացում

 

 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԲԱՑ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

"Կոնվերս Բանկ" ՓԲԸ (այսուհետ՝ "Բանկ"), որը գտնվում է ՀՀ, ք. Երևան Վազգեն Սարգսյան 26/1 հասցեում, հայտարարում է բաց ընթացակարգ` Բանկի կարիքների համար:

Ցանկության դեպքում խնդրում ենք ուսումնասիրել սույն հրավերի բաղկացուցիչ մաս կազմող տեխնիակական նկարագիրը և վերջինիս համապատասխան Ձեր լավագույն գնառաջարկները ներկայացնել [email protected] էլեկտրոնային հասցեով, մինչև 01.06.2020 թվականի աշխատանքային օրվա ժամը 13.00-ն:

Հաղթող մասնակիցը որոշվում է ըստ ներկայացված գնառաջարկների՝ նախապատվությունը տալով որակական ու տեխնիկական չափորոշիչներին համապատասխանող ապրանքների համար նվազագույն գնառաջարկ ներկայացրած մասնակցին՝ վերջինիս կողմից նմուշի ներկայացման և բանկի կողմից հավանության արժանանալու դեպքում, իսկ հավասար գնառաջարկների դեպքում, նախապատվությունը տրվում է Բանկի հաճախորդ հանդիսացող մասնակցին և/կամ այն մասնակցին, որը սեփական միջոցներով և Բանկի կողմից նշված չափաքանակով ապրանքը կմատակարարի Բանկի ՝ Երևանում և մարզերում գործող մասնաճյուղերին /Մասնաճյուղերի գտնվելու վայրերին կարող եք ծանոթանալ Բանկի կայքում՝ https://www.conversebank.am/hy/branches/ հղումով/: Գնային առաջարկները պետք է ներկայացվեն` արտահայտված ՀՀ դրամով՝ ներառյալ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված հարկերը և այլ վճարները:

Հաղթող ճանաչված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել համապատասխան պայմանագիր (այսուհետև` Պայմանագիր), որի կնքումից հաղթող ճանաչված մասնակիցը կարող է հրաժարվել նախագիծը ստանալուց հետո 3 /եռօրյա ժամկետում: Ժամկետի խախտմամբ Պայմանագրի կնքումից հրաժարվելու դեպքում հաղթող ճանաչված մասնակիցը Բանկին պարտավոր է վճարել տուգանք ներկայացված գնառաջարկի 1.5 /մեկ ամբողջ հինգ տասնորդական/ տոկոսի չափով:


Գնման առարկա է հանդիսանալու Բանկի կարիքների համար ստորև ներկայացված պարագաների ձեռքբերումը՝ ըստ տողերով ներկայացված չափաբաժինների.
 

Միջոցառում

Ամսական քանակ մինչև*

Չափման

 միավոր

Գին՝ մասնաճյուղերով առաքելու դեպքում

/հարկերը ներառյալ/

Գին՝ առաքումը Բանկի գլխավոր գրասենյակ, հասցե՝ Վ. Սարգսյան 26/1 /հարկերը ներառյալ/

Առաքման

ժամկետ

Մեկանգամյա օգտագործման պաշտպանիչ դիմակ եռաշերտ , արտադրությունը ՝ տեղական կամ համարժեք,  

կապիչները՝  բարակ, ռեզինե, հիպոալերգիկ, առանց կողմնակի հոտերի, ֆիքսատորով, կիպ գրկող, սակայն ականջների հատվածը չսեղմող 

գույնը՝ սպիտակ կամ կապույտ, փաթեթավորումը 100-ական՝ 10-ական առանձնացված

36,960

հատ

 

 

 

Մեկանգամյա օգտագործման պաշտպանիչ դիմակ երկշերտ,

արտադրությունը՝ տեղական կամ համարժեք, 

կապիչները ՝ բարակ ռեզինե, հիպոալերգիկ, առանց կողմնակի հոտերի, ֆիքսատորով, կիպ գրկող, սակայն ականջների հատվածը չսեղմող 

գույնը՝ սև, սպիտակ կամ կապույտ,

փաթեթավորումը 100-ական՝ 10-ական առանձնացված

2,000

հատ

 

 

 

Ձեռքի հակամանրէային ախտահանիչ /ալկոգել/ 250 մլ-ից 350 մլ /дазатор/, սպիրտի պարունակությունը՝ 62 %

966

հատ

 

 

 

Ձեռքի հակամանրէային ախտահանիչ /ալկոգել/ 5 լ, սպիրտի պարունակությունը՝ 62 %

40

տարրա

 

 

 

Ձեռնոց սև կամ կապույտ, նիտրիլ, առանց փոշի /1 տուփ -100 հատ/ S M L XL չափսերի

321

տուփ

 

 

 

Ժավելի սպիրտ 5լ

50

հատ

 

 

 

Բժշկական սպիրտ 1լ

40

հատ

 

 

 

Ընդամենը`

 

 

 

 

 

*քանակը ենթակա է ավելացման/նվազեցման
Գնառաջարկները կարող են ներկայացվել ինչպես բոլոր տողերի՝ այնպես էլ ըստ առանձին տողերի:

2020 թվականի կնքվելիք պայմանագրի գործողության ժամկետը` պայմանագիրը ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածն է:
Հրավերի պահանջներին համաձայն, ՀՀ-ում գրանցված և նմանատիպ պարագաների վաճառքի իրավունք ունեցող ցանկացած կազմակերպություն ունի սույն ընթացակարգին մասնակցելու հավասար իրավունք:
Հայտերը պետք է կազմված լինեն հայերեն:
Հայտնում ենք, որ Բանկը ցանկացած ժամանակ կարող է չեղյալ հայտարարել մրցույթը:
Սույն հայտարարության հետ կապված լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել Սպասարկման և գնումների բաժնի գնումների մասնագետ` Նատալյա Գասպարյանին:

Հեռախոս (+374 10) 511 224, ներքին 1265
Էլ. փոստ ` [email protected]
"Կոնվերս Բանկ" ՓԲԸ
 

Հայտարարված է` 20.05.2020



← Վերադառնալ ցուցակին