Թեժ գիծ +37410 511 211

Հայտարարություններ

Վարկերի հերթական մարումները հետաձգվել են մինչև 2020 թ․ մայիսի 15-ը

 

Հարգելի Հաճախորդ,

Կորոնավիրուսի տարածման կանխարգելման ու բանկի մասնաճյուղերում մարդկանց կուտակումներից խուսափելու նպատակով, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, Կոնվերս Բանկը տեղեկացնում է.

  • Բանկի ֆիզիկական անձ, անհատ ձեռնարկատեր հանդիսացող հաճախորդները, սկսած մարտի 16-ից, անհրաժեշտության դեպքում, կարող են վարկի/երի հերթական մարումները, վճարները հետաձգել մինչև 2020 թ․ մայիսի 15-ը: Այդ ժամանակահատվածում չկատարված վարկային պարտավորությունները ժամկետանց չեն համարվի և հետևաբար դրանց նկատմամբ տույժ, տուգանքներ չեն հաշվարկվի:

Միաժամանակ, Կոնվերս Բանկը ֆիզիկական անձ,  անհատ ձեռնարկատեր հանդիսացող  հաճախորդներին հորդորում է հնարավորության դեպքում իրենց վարկերի գծով վճարումները կատարել մարման ժամանակացույցով սահմանված ժամկետներում, որպեսզի հետագայում զերծ մնան ամենամսյա վճարումների գումարների ավելացումից:

Հորդորում ենք նաև սահմանափակել կանխիկի օգտագործումը և բանկային գործառնություններ կատարելիս նախապատվություն տալ Կոնվերս Բանկի առցանց թվային հարթակներում` Ինտերնետ բանկ, Վճարային պորտալ և Մոբայլ հավելված, գործարքներին:

  • Վերջին զարգացումներով պայմանավորված ժամանակավոր ճգնաժամը միացյալ ջանքերով հաղթահարելու նպատակով Բանկն իր պատրաստակամությունն է հայտնում հանրային սննդի ծառայություններ մատուցող, զբոսաշրջիկային, ռեստորանային, տրանսպորտի, զվարճանքի, հյուրատնային և առնչվող այլ ոլորտներում գործող Բանկի իրավաբանական անձ հաճախորդներին ցուցաբերել աջակցություն և անհատական մոտեցում։ Այն հաճախորդները, որոնց հասույթներն իրենցից անկախ հանգամանքներով պայմանավորված նվազել են, և որոնք դժվարանում են վարկային պարտավորությունները կատարել ամբողջական ծավալով, գրաֆիկի փոփոխության համար կարող են դիմել Կոնվերս Բանկի Գլխամասային Գրասենյակ կամ համապատասխան մասնաճյուղ ։
     

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել (374 10) 511-211 հեռախոսահամարով:

Հարգանքով՝
Կոնվերս Բանկ

 

Հայտարարված է` 16.03.2020



← Վերադառնալ ցուցակին