Թեժ գիծ +37410 511 211

Հայտարարություններ

Կանխարգելիչ միջոցառումներ

 Հարգելի Հաճախորդ,

Հայտնում ենք, որ կորոնավիրուսի կանխարգելման նպատակով Կոնվերս Բանկը խստորեն հետևում է ՀՀ առողջապահության նախարարության նախանշած կանոններին ու նորմերին և կատարում առավելագույնը Բանկի աշխատակիցների և հաճախորդների անվտանգությունն ապահովելու համար: Մասնավորապես, մեր կողմից ձեռնարկվում են հետևյալ միջոցառումները.

  • Բանկի սպասարկման ցանցի բոլոր տարածքներն օդափոխվում են , նաև՝ ախտահանվում հատուկ միջոցներով,
  • Ավտոմատ սպասարկման մեքենաները, տերմինալները և այլ սարքավորումներն ու տեխնիկան պարբերաբար ախտահանվում են հատուկ միջոցներով,
  • Աշխատակիցների և հաճախորդների համար Բանկի մասնաճյուղերում տեղադրված են ձեռքերի մաքրման միջոցներ,
  • Շրջանառության մեջ գտնվող հին (օգտագործված) թղթադրամներն աստիճանաբար փոխարինում ենք նոր (չօգտագործված) թղթադրամներով,
  • Բանկի բոլոր աշխատակիցները տեղեկացված են կորոնավիրուսի կանխարգելման և անվտանգության կանոնների մասին:

Հոգ տանելով Ձեր առողջության մասին ՝ խորհուրդ ենք տալիս գործարքները կատարել անկանխիկ, նաև ՝ բանկային ծառայություններից օգտվելիս նախապատվություն տալ գործարքները հեռահար եղանակով կատարելուն և Ինտերնետ Բանկ համակարգից, բջջային հավելվածներից կամ Վճարային պորտալից:

 Android >> https://bit.ly/2SLJ3vT
IOS >> https://apple.co/37MK9f0

Հարգանքով՝
Կոնվերս Բանկ

 

Հայտարարված է` 13.03.2020



← Վերադառնալ ցուցակին