Թեժ գիծ +37410 511 211

Հայտարարություններ

"Կոնվերս Բանկ" ՓԲԸ-ն հայտարարում է բաց ընթացակարգով մրցույթ՝ ԲԱՆԿ -ի կարիքների համար:

 Բաց ընթացակարգի ծածկագիրը՝ "ԿՈՆՎ 03-1"


"Կոնվերս Բանկ" ՓԲԸ (այսուհետ՝ "ԲԱՆԿ"), որը գործում է ՀՀ, ք. Երևան, Վազգեն Սարգսյան 26/1 հասցեում, հայտարարում է բաց ընթացակարգով մրցույթ /այսուհետ՝ Մրցույթ/` ԲԱՆԿ-ի կարիքների համար:

Հաղթող ճանաչված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել ՀՀ, ք. Երևան Չարենցի 70/8 բազմաբնակարան շենքի արտաքին հատվածի անավարտ շինարարական աշխատանքների կատարման պայմանագիր/եր (այսուհետ` Պայմանագիր)։

Գնման առարկա է հանդիսանալու ԲԱՆԿ-ի կարիքների համար ՀՀ, ք. Երևան Չարենցի 70/8 բազմաբնակարան շենքի շենքի արտաքին հատվածի անավարտ շինարարական աշխատանքների ձեռքբերումը՝ երկու լոտով.

  • Առաջին լոտ ՝ շենքի արտաքին մասի երեսպատում և անավարտ աշխատանքների իրականացում,
  • Երկրորդ լոտ՝ արտաքին Վիտրաժների, դռների և լուսամուտների տեղադրման աշխատանքներ:


Հրավերի պահանջների համաձայն՝ ՀՀ-ում գրանցված և նմանատիպ աշխատանքների կատարման համար իրավասու ցանկացած կազմակերպություն ունի Մրցույթին մասնակցելու իրավունք՝ ինչպես երկու լոտով, այնպես էլ լոտերից որևէ մեկով: Ընդ որում՝ յուրաքանչյուր լոտի համար անհրաժեշտ է ներկայացնել առանձին հայտ: Կից ծավալաթերթը:

Մրցույթին մասնակցելու իրավունք չունեցող անձանց, ինչպես նաև մասնակիցներին ներկայացվող որակավորման չափանիշներն ու այդ չափանիշների գնահատման համար ներկայացվելիք փաստաթղթերը սահմանված են Մրցույթի հրավերով:

Հայտերը պետք է կազմված լինեն հայերենով:

Մասնակիցների որակավորման չափանիշների Մրցույթի հրավերով սահմանված պայմաններին համապատասխանությունը գնահատելու համար, մասնակիցները պետք է ներկայացնեն Բանկի Գլխավոր Գրասենյակ՝ ՀՀ, Երևան, Վազգեն Սարգսյան փողոց 26/1 հասցեով առձեռն, փակ, կնքված և ստորագրված ծրարով (Բանկի Գրասենյակային Գործառնությունների բաժնի մասնագետ Մարիամ Նազարյանին, ներքին հեռախոսահամար՝ 2350 , 1238) Մրցույթի հրավերով նախատեսված փաստաթղթերը:

Առաջին տեղ զբաղեցրած մասնակիցիը որոշվելու է բավարար գնահատված հայտեր ներկայացրած մասնակիցների թվից` նվազագույն գնային առաջարկ և ծառայության մատուցման/աշխատանքների կատարման ողջամիտ ժամկետ ներկայացրած մասնակցին նախապատվություն տալու սկզբունքով: Գնային առաջարկները պետք է ներկայացվեն` արտահայտված ՀՀ դրամով:

Մրցույթի հայտերն անհրաժեշտ է ներկայացնել Բանկի Գրասենյակային Գործառնությունների բաժնի մասնագետ Մարիամ Նազարյանին` ՀՀ, Երևան, Վազգեն Սարգսյան փողոց 26/1 հասցեով, մինչև 25 մարտ 2020թ ժամը 18:00:

Մրցույթի հաղթող կճանաչվի տվյալ լոտի համար նվազագույն գնային առաջարկ և ծառայության մատուցման/աշխատանքների կատարման ողջամիտ ժամկետ ներկայացրած մասնակիցը:

Սույն հայտարարության հետ կապված լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ Նախագահ՝ Գոհար Հարությունյանին 010 511211 ներքին՝ 1466 :

Տեխնիկական առաջադրանք հանդիսացող ֆայլ

Տեխնիկական առաջադրանք հանդիսացող ֆայլ

Տեխնիկական առաջադրանք հանդիսացող ֆայլ

Տեխնիկական առաջադրանք հանդիսացող ֆայլ

Տեխնիկական առաջադրանք հանդիսացող ֆայլ

Հայտարարված է` 04.03.2020



← Վերադառնալ ցուցակին