Թեժ գիծ +37410 511 211

Հայտարարություններ

2019/2020թթ. ընթացքում "Կոնվերս Բանկ" ՓԲԸ-ի HP blade servers and storage սերվերների ձեռք բերման նպատակով կազմակերպություն ընտրելու համար հրապարակային մրցույթ

 Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

2019/2020թթ. ընթացքում "Կոնվերս Բանկ" ՓԲԸ -ի HP blade servers and storage սերվերների ձեռք բերման նպատակով կազմակերպություն ընտրելու համար հրապարակային մրցույթի կազմակերպման մասին
 

Մրցույթն անց է կացվում 2019/20թ. ընթացքում "Կոնվերս Բանկ" ՓԲԸ -ի HP blade servers and storage սերվերների ձեռք բերման նպատակով կազմակերպություն ընտրելու համար:
Մրցույթին կարող են մասնակցել այն անձինք (այսուհետ՝ Մասնակից), որոնք ունեն ՀՀ Քաղաքացիական օրենսգրքով սահմանված պարտավորությունների կատարման համար պահանջվող իրավունք /արտոնագրեր և այլն/, մասնագիտական որակավորում, ֆինանսական միջոցներ, նյութական ռեսուրսներ:
Մրցութային առաջարկությունները անհրաժեշտ է ներկայացնել "Կոնվերս Բանկ" ՓԲԸ, ք. Երևան Վազգեն Սարգսյան 26/1 հասցե, գնառաջարկը փակ ծրարով ներկայացնելու դեպքում Բանկի Աշխատակազմին, իսկ էլեկտրոնային տարբերակի դեպքում` [email protected] էլեկտրոնային հասցեին:
Մրցութային հայտերի ընդունման վերջնաժամկետն է "25" դեկտեմբերի 2019 թ. ժամը 18:00-ը ներառյալ:

Մրցույթին մասնակցելու հրավերի, ինչպես նաև լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար ցանկացողները կարող են դիմել "Կոնվերս Բանկ" ՓԲԸ-ի Սպասարկման և գնումների կամ Տեղեկատվական տեխնոլոգիաների բաժին՝ (+374 10) 511 211, ներքին՝1418, 1300, 1204 հեռախոսահամարներով:

Մրցույթի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։
 

 Հարգանքով՝

Կոնվերս Բանկ

Հայտարարված է` 20.12.2019



← Վերադառնալ ցուցակին