Թեժ գիծ +37410 511 211

Հայտարարություններ

"Կոնվերս Բանկ" ՓԲԸ-ն հայտարարում է Բանկի աշխատակիցների առողջության ապահովագրության փակ մրցույթ

Մրցույթը հայտարարվում է հետևյալ տարբերակներով.

Ա) Բանկի աշխատակիցների առողջապահության ապահովագրության մրցույթ՝ թվով 683 անձ:

Բ) Բանկի աշխատակիցների և նրանց ընտանիքի անդամների առողջապահության ապահովագրության մրցույթ՝ թվով 1618 անձ:

Մրցույթին մասնակցելու հետաքրքրվածության դեպքում խնդրում ենք մինչև 25/04/2019թ.-ը, ք. Երևան, 0010, Հանրապետության հրապարակ, Վ. Սարգսյան 26/1 հասցեով "Կոնվերս Բանկ" ՓԲԸ Գլխավոր գրասենյակ ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

  •  Մասնակցի թերթիկ՝ նշելով տվյալ բնագավառում կազմակերպության կողմից վերջին հաշվետու տարվա ընթացքում արձանագրված դեպքերի քանակը, հատուցումների քանակը և ծավալը, ստորագրված (կնիքի առկայության դեպքում՝ նաև կնքված) իրավասու անձի կողմից,
  •  Մրցութային հանձնաժողովին ներկայացվող նվազագույն տեղեկատվություն (առդիր հավելված 1)
  •  Գնային առաջարկ, ՀՀ դրամով, ներառյալ բոլոր հարկերը,
  •  Ծառայությունների մատուցման համապատասխան պայմանագրի նախագիծ՝ հայերեն լեզվով,

Մրցութային առաջարկները փոստով կամ առձեռն ներկայացվելու դեպքում դրանք անհրաժեշտ է ներկայացնել փակ և կնքված ծրարներով՝ "Բանկի աշխատակիցների առողջության ապահովագրության մրցույթ" նշումով:

Նշված ժամկետից ուշ ներկայացված առաջարկները կարող են չդիտարկվել:

Մրցույթի կապակցությամբ մանրամասն տեղեկությունները համար խնդրում ենք զանգահարել /010/ 511 211 ներքին (2233) հեռախոսահամարով:

Հայտարարված է` 16.04.2019



← Վերադառնալ ցուցակին