Թեժ գիծ +37410 511 211

Հայտարարություններ

"Կոնվերս Բանկ" ՓԲԸ-ն հայտարարում է "Կոնվերս Ինկասացիա" ՍՊԸ-ի կողմից տեղափոխվող կանխիկի ապահովագրության և "Կոնվերս Ինկասացիա" ՍՊԸ-ին պատկանող տրանսպորտային միջոցների ԿԱՍԿՈ ապահովագրության փակ մրցույթներ:

"Կոնվերս Բանկ" ՓԲԸ-ն հայտարարում է "Կոնվերս Ինկասացիա" ՍՊԸ-ի կողմից տեղափոխվող կանխիկի (1,600,000 ԱՄՆ դոլար, ամսական երկու օր զրահապատ մեքենայով կանխիկի տեղափոխման առավելագույն սահմանաչափը ՀՀ ք. Երևան, Կենտրոնական Բանկ` Վազգեն Սարգսյան 6 - ՀՀ ք. Երևան, Վազգեն Սարգսյան 26/1 երթուղու համար` 4,000,000 ԱՄՆ դոլար) ապահովագրության և "Կոնվերս Ինկասացիա" ՍՊԸ-ին պատկանող տրանսպորտային միջոցների ԿԱՍԿՈ ապահովագրության փակ մրցույթներ:

Մրցույթին մասնակցելու հետաքրքրվածության դեպքում խնդրում ենք մինչև 30/11/2018թ.-ը, ք. Երևան, 0010, Հանրապետության հրապարակ, Վ. Սարգսյան 26/1 հասցեով "Կոնվերս Բանկ" ՓԲԸ Գլխավոր գրասենյակ ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

  1.  Մասնակցի թերթիկ՝ նշելով տվյալ բնագավառներում կազմակերպության կողմից վերջին հաշվետու տարվա ընթացքում արձանագրված դեպքերի քանակը, հատուցումների քանակը և ծավալը, ստորագրված (կնիքի առկայության դեպքում՝ նաև կնքված) իրավասու անձի կողմից,
  2.  Գնային առաջարկ, ՀՀ դրամով, ներառյալ բոլոր հարկերը,
  3.  Ծառայությունների մատուցման համապատասխան պայմանագրի նախագիծ՝ հայերեն լեզվով,

Մրցութային առաջարկները փոստով կամ առձեռն ներկայացվելու դեպքում դրանք անհրաժեշտ է ներկայացնել փակ և կնքված ծրարներով՝ ""Կոնվերս Ինկասացիա" ՍՊԸ-ի կողմից տեղափոխվող կանխիկի և տրանսպորտային միջոցների ապահովագրության մրցույթներ" նշումով:

Նշված ժամկետից ուշ ներկայացված առաջարկները կարող են չդիտարկվել:

Մրցույթի կապակցությամբ մանրամասն տեղեկությունները համար խնդրում ենք զանգահարել 511 211 ներքին (2255) հեռախոսահամարով:

Հայտարարված է` 20.11.2018



← Վերադառնալ ցուցակին