Թեժ գիծ +37410 511 211

Հայտարարություններ

Տեխնիկական վերազինման հետ կապված դեկտեմբերի 15-ին ժամը 14:00-ից 15:00-ն ժամանակահատվածում դադարեցվելու են որոշ համակարգերի աշխատանքը

Հարգելի Քարտապան,

Տեղեկացնում ենք այն մասին, որ տեխնիկական վերազինման հետ կապված այսօր՝ դեկտեմբերի 15-ին ժամը 14:00-ից 15:00-ն ժամանակահատվածում դադարեցվելու են հետևյալ համակարգերի աշխատանքը՝

  • SMS հաղորդագրությունների ուղարկման համակարգ (այդ թվում առցանց գնումների 3Dsecure հավաստագրման համար ուղարկվող հաղորդագրությունները)
  • Էլեկտրոնային նամակների ուղարկման համակարգը (arca.am կայքի նամակները և 3Dsecure հավաստագրման համար ուղարկվող նամակները)
  • arca.am կայքով վիրտուալ քարտերի համակարգը
  • բանկոմատներով կոմունալ վճարումների համակարգը

Ժամը 15:00-ից հետո նշված համակարգերի գործունեությունը ամբողջությամբ կվերականգնվի:

Հայցում ենք Ձեր ներողամտությունը պատճառված անհարմարության համար:

Հայտարարված է` 15.12.2017



← Վերադառնալ ցուցակին