Թեժ գիծ +37410 511 211

Հայտարարություններ

"Սայաթ Նովա" մասնաճյուղը վերսկսել է իր բնականոն աշխատանքը

Այսօր առավոտյան Կոնվերս Բանկի "Սայաթ Նովա" մասնաճյուղը նույն աշխատակազմով վերսկսել է իր բնականոն աշխատանքը՝ մասնաճյուղի տարածքում իրականացված քննչական, փորձագիտական գործողությունների ավարտից հետո:

Դեպքի քննության ընթացքի մասին տեղեկությունների հրապարակումը իրավապահների իրավասությունների տիրույթում է: Հորդորում ենք զերծ մնալ ավելորդ մեկնաբանություններից և չճշտված տվյալների հրապարակումից:

Միաժամանակ, շնորհակալություն ենք հայտնում իրավապահներին՝ ահազանգին արագ արձագանքելու և իրականացված մեծածավալ աշխատանքի համար, ինչպես նաև լրատվամիջոցներին՝ իրավիճակի օբյեկտիվ լուսաբանման համար:

 

Հայտարարված է` 10.10.2017



← Վերադառնալ ցուցակին