Թեժ գիծ +37410 511 211

Հայտարարություններ

2017թ. սեպտեմբերի 25-ից մարզ Լոռի, համայնք Վանաձոր ք., Գ. Լուսավորիչ 54 հասցեում գտնվող "Կոնվերս Բանկ" ՓԲԸ "Լոռի" մասնաճյուղը դադարեցնում է իր գործունեությունը:

Հարգելի Հաճախորդ,

Տեղեկացնում ենք Ձեզ, որ 2017թ. սեպտեմբերի 25-ից մարզ Լոռի, համայնք Վանաձոր ք., Գ. Լուսավորիչ 54 հասցեում գտնվող "Կոնվերս Բանկ" ՓԲԸ "Լոռի" մասնաճյուղը դադարեցնում է իր գործունեությունը:

Առաջնորդվելով Բանկի որդեգրած քաղաքականությամբ, այն է՝ մեր հաճախորդների հարմարավետ սպասարկման համար անհրաժեշտ պայմանների ապահովում, մասնաճյուղի արտաքին և ներքին հարդարանքի, տեխնիկական հագեցվածության համապատասխանեցում ընդունված չափանիշներին, Բանկն առաջարկում է իր հաճախորդներին այսուհետ սպասարկվել մարզ Լոռի, համայնք Վանաձոր ք., Գ. Լուսավորիչ 40 հասցեում գտնվող տեխնիկապես վերազինված ու արդիականացված "Վանաձոր" մասնաճյուղում:

Միաժամանակ հիշեցնում ենք, որ իրական կապի ռեժիմով են աշխատում մեր բոլոր մասնաճյուղերը, և գործարքներ կարող եք իրականացնել նաև Բանկի այլ մասնաճյուղերում՝ անկախ այն հանգամանքից, թե որ մասնաճյուղի հաճախորդ եք հանդիսանում: Ինչպես նաև հաճախորդներին ծառայությունների հեռահար սպասարկման հնարավորություն է ընձեռում Բանկի Ինտերնետ-Բանկ համակարգը՝ հնարավորություն ընձեռելով իրականացնել գործարքներ առանց Բանկ այցելելու:

Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել Բանկի (+374 322) 42910; 41258 կամ (+374 10) 511211 հեռախոսահամարներով:

Շնորհակալություն ենք հայտնում Ձեզ մեր ծառայություններից օգտվելու համար:

Հայտարարություն "Առավոտ" օրաթերթում

Հարգանքով՝
Կոնվերս Բանկ

Հայտարարված է` 25.09.2017



← Վերադառնալ ցուցակին