Թեժ գիծ +37410 511 211

Հայտարարություններ

"Մոսկովյան" մասնաճյուղի գործունեության ժամանակավոր դադարեցում

“Մոսկովյան” մասնաճյուղի գործունեությունը դադարեցվել է ժամանակավորապես՝ մինչև 01.05.2015թ.-ը՝ կապված մասնաճյուղի տարածքում վերանորոգման աշխատանքների կատարման հետ:

               Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի նախագահի 27.01.2015թ. թիվ 1/38Ա որոշման համաձայն “Կոնվերս Բանկ” փակ բաժնետիրական ընկերությանը թույլատրվել է ժամանակավորապես դադարեցնել  բանկի “Մոսկովյան” մասնաճյուղի գործունեությունը, որը գտնվում է ՀՀ, ք. Երևան, Կենտրոն համայնք, Մաշտոցի պող. 39/12 հասցեում:

“Մոսկովյան” մասնաճյուղի գործունեությունը դադարեցվել է ժամանակավորապես՝ մինչև 01.05.2015թ.-ը՝ կապված մասնաճյուղի տարածքում վերանորոգման աշխատանքների կատարման հետ:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ “Կոնվերս Բանկ” ՓԲԸ-ի գլխամասի և մասնաճյուղերի միջև առկա է իրական ժամանակի ռեժիմով գործունեություն ծավալելու համար կապ /մասնաճյուղերում կատարվող գործարքները ակնթարթային արտացոլվում են ընդհանուր տեղեկատվական բազայում և բանկի հաշվեկշռում/ “Մոսկովյան” մասնաճյուղի հաճախորդների ավանդային և այլ հաշիվների սպասարկման, ինչպես նաև վերջիններիս բանկային այլ ծառայությունների մատուցումը իրականացվում է “Կոնվերս Բանկ” ՓԲԸ-ի ցանկացած մասնաճյուղում, այդ թվում՝ նաև Բանկի գլխավոր գրասենյակում:

Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ (37410) 511 211 կամ Ձեր հարցերն ուղղել [email protected] էլ. հասցեին:

ՀՀ ԿԲ որոշումը

"Ժողովուրդ" օրաթերթում տպագրված հայտարարությունը

Հայտարարված է` 13.02.2015



← Վերադառնալ ցուցակին